суббота, 23 ноября 2019 г.

ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

ԵԶԵԿԻԷԼԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

38

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԳՈԳԻ ԴԷՄ

Գոգի ու Մագոգի մասին
Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր Գոգի եւ Ռոսմեսոքի ու Թոբէլի իշխան Մագոգի երկրի դէմ եւ մարգարէացի՛ր նրա մասին, ասա՛ նրան. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, ո՛վ իշխանդ Ռոսմեսոքի ու Թոբէլի, ես պաշարելու եմ քեզ, սանձ եմ գցելու քո ծնօտներին, հաւաքելու եմ քեզ ու քո բոլոր զօրքերը, հեծեալներին ու երիվարները, բազում ազգերի զինավառուածներին ու սպառազինուածներին, վահանաւորներին, սաղաւարտաւորներին ու սուսերաւորներին, բոլորին միասին՝ պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիւդացիներին, բոլորին, որ սաղաւարտակիր են ու վահանաւոր, Գոմերին ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, Թորգոմայ տունը՝ հիւսիսի կողմերից, ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, բազմաթիւ ազգերի էլ՝ քեզ հետ: Պատրաստուի՛ր, պատրա՛ստ եղէք դու եւ քեզ մօտ հաւաքուած ամբողջ բազմութիւնը: Դու ինձ համար առաջապահ ես լինելու: Պատրաստուի՛ր, որ բազում օրեր յետոյ, երբ գայ ժամանակների վախճանը, հասնէք սրից ապահով երկիրը՝ շատ ազգերի միջից հաւաքուելով Իսրայէլի երկրում, որ ամբողջովին աւերակ է դարձել: Նոյն ազգերի միջից հաւաքուելով՝ բոլորն էլ խաղաղութեամբ են ապրելու: Ելնելու ես անձրեւի պէս, հասնելու ես ամպի պէս ու ծածկելու ես երկիրը: Դու եւ քո շուրջը գտնուող, քեզ հետ եղող բոլոր ազգերն էլ բազմամարդ էք լինելու”: 10 Այսպէս է ասում Տէր Աստուած. “Այն օրը խոհեր են միտքդ գալու, 11 չար խորհուրդներ ես մտածելու եւ ասելու ես. ‘Վեր կենամ ապահով երկրի վրայ, հասնեմ անհոգութեամբ հանգստացածների, խաղաղ ապրողների, բոլոր նրանց վրայ, ովքեր բնակւում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ. 12 աւար առնեմ, կողոպտեմ նրանց ունեցուածքը, ձեռքս գցեմ աւերուած ու վերաբնակեցուած երկրի, բազում ժողովուրդների միջից հաւաքուած ազգի, ունեցուածք ու դաստակերտ ձեռք բերածների, երկրի սրտում ապրողների վրայ’: 13 Սաբան ու Դեդան, կարկեդոնացիների վաճառականները, բոլոր աւաններն ասելու են քեզ. ‘Արշաւում-գալիս ես աւար առնելու համար, ամբոխներ ես հաւաքել՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցուածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար’: 14 Ուստի մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, եւ ասա՛ Գոգին. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Մի՞թէ այն օրը, երբ Իսրայէլի իմ ժողովուրդը խաղաղութեամբ ապրելիս լինի, 15 դու զարթնելու ու գալու ես քո տեղից՝ հիւսիսի կողմերից, դու եւ քեզ հետ՝ երիվարներ հեծած բազմաթիւ ժողովուրդներ, բոլորն էլ բազում եւ բազում զօրագնդեր կազմած: 16 Դու վեր ես կենալու Իսրայէլի իմ ժողովրդի դէմ՝ ամպի նման ծածկելու երկիրը: Եւ դա լինելու է վերջին ժամանակներում. ես քեզ բերելու եմ իմ երկիրը, որ բոլոր ազգերն ինձ ճանաչեն, երբ սրբանամ քո մէջ, նրանց առաջ’”:

ԱՍՏԾՈՒ ՊԱՏԻԺԸ ԳՈԳԻՆ

17 Այսպէս է ասում Տէր Աստուած Գոգին. “Դու նա ես, ում մասին խօսել եմ հին օրերից, իմ ծառաներից՝ Իսրայէլի իմ մարգարէներից մէկի միջոցով, այն օրերին ու տարիներին, երբ քեզ նրանց դէմ էի բերելու: 18 Եւ այն օրը, երբ Գոգը գայ Իսրայէլի երկրի դէմ, - ասում է Տէր Աստուած, - սաստկանալու է զայրոյթս, 19 նաեւ նախանձս՝ իմ բարկութեան հրով: Ասել եմ, որ այն օրն Իսրայէլի երկրի վրայ մեծ երկրաշարժ է լինելու. 20 ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտերի գազանները, երկրի բոլոր սողունները, նաեւ երկրի երեսին գտնուող բոլոր մարդիկ դողալու են իմ դիմաց: Ճեղքուելու են լեռները, տապալուելու են ձորերը, կործանուելու են երկրի բոլոր պարիսպները: 21 Սրի ահն եմ նրա վրայ բերելու, - ասում է Տէր Աստուած. - ամէն մարդու սուրն իր եղբօր դէմ է լինելու: 22 Նրա դատաստանն արիւնով ու համաճարակով եմ տեսնելու, անձրեւների հեղեղներով ու քարէ կարկուտներով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրայ, որ նրա հետ կը լինեն, բազմաթիւ ժողովուրդների վրայ, որ կը լինեն նրա հետ: 23 Այսպէս եմ ես ցոյց տալու իմ մեծութիւնը, սրբանալու եմ, փառաւորուելու ու ճանաչուելու ազգերի առաջ: Ու պիտի իմանան, որ ես եմ Տէրը”»:

39

ԳՈԳԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

«Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր Գոգի մասին ու ասա՛. “Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քեզ դէմ եմ, Գո՛գ, իշխա՛նդ Ռոսմեսոքի ու Թոբէլի: Հաւաքելու եմ քեզ եւ առաջնորդելու եմ, հանելու եմ քեզ հիւսիսի կողմերից ու բերելու եմ քեզ Իսրայէլի լեռները: Դէն եմ գցելու աղեղդ քո ձախ ձեռքից, նետերդ էլ՝ քո աջ ձեռքից: Կործանելու եմ քեզ Իսրայէլի լեռների վրայ, եւ դու ու քո շուրջը բոլոր գտնուողներն էլ ընկնելու էք: Քեզ հետ եղած բոլոր ժողովուրդներն էլ կեր են դառնալու բոլոր գիշատիչ թռչուններին, կեր են դառնալու անապատի բոլոր գազաններին, եւ դու ընկնելու ես դաշտերի երեսին, որովհետեւ ես եմ խօսել, - ասում է Տէր Աստուած: - Հուր եմ ուղարկելու Մագոգի վրայ, եւ կղզիներն ապրելու են խաղաղութեամբ: Պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը: Անունս էլ սուրբ է ճանաչուելու Իսրայէլի իմ ժողովրդի մէջ ու այլեւս չի պղծուելու իմ սուրբ անունը: Երկրի բոլոր ազգերը պէտք է իմանան, որ ես եմ Իսրայէլի սուրբ Տէրը: Ահա հասել է օրը, ու պիտի իմանաս, որ դա լինելու է, - ասում է Տէր Աստուած. - այս է այն օրը, որի մասին խօսել էի: Եւ պիտի ելնեն Իսրայէլի քաղաքների բնակիչները, պիտի այրեն իրենց զէնքերը, նիզակներն ու ասպարները, նետերն ու աղեղների բեկորները, տէգերի բներն ու սուինների կոթերը. 10 եօթը տարի վառելու են իրենց կրակը. փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զէնքերն են այրելու կրակի մէջ: Աւարելու են իրենց աւարառուներին, կողոպտելու՝ իրենց կողոպտիչներին”, - ասում է Տէր Աստուած:

ԳՈԳԻ ԹԱՂՈՒՄԸ

11 «Այն օրը Գոգին ես Իսրայէլում տալու եմ գերեզմանի յայտնի տեղ, ծովի կողմերից եկածների շիրիմը. ձորափերի շուրջը գերեզման են շինելու ու այնտեղ թաղելու են Գոգին ու նրա բոլոր բազմութիւններին: Եւ շիրիմը կոչուելու է ‘Գոգի հօտի գերեզման’: 12 Իսրայէլի տան զաւակներն են թաղելու նրանց, որպէսզի մաքրուի երկիրը: 13 Եօթը ամիս շարունակ թաղելու են նրանց երկրի բոլոր ժողովուրդները: Եւ նրանց համար նշանաւոր է լինելու այն օրը, երբ ես փառաւորուելու եմ, - ասում է Տէր Աստուած: - 14 Եւ նոյն գործով զբաղուող մարդիկ հաւաքուելու են, որ գնան շրջեն երկրով մէկ, թաղեն երկրի երեսին մնացածներին եւ եօթը ամիս յետոյ երկիրը մաքրեն: 15 Ամէն ոք, ով անցնի երկրով, երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մօտ մի նշան է անելու, մինչեւ որ նրանք, ովքեր թաղում են, թաղեն այն ‘Գոգի հօտի գերեզմանի’ մէջ: 16 Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչուելու. ու երկիրը մաքրուելու է: 17 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, այսպէս է ասում Տէր Աստուած. “Ասա՛ բոլոր գիշատիչ թռչուններին, դաշտի բոլոր գազաններին. ‘Հաւաքուեցէ՛ք ու եկէ՛ք, հաւաքուեցէ՛ք երկրի բոլո՛ր կողմերից իմ ողջակէզի համար, որ ես եմ զոհել, մեծ ողջակէզի, որ կատարում եմ Իսրայէլի լեռների վրայ, մի՛ս կերէք ու արի՛ւն խմեցէք: 18 Կերէ՛ք միսը հսկաների, խմեցէ՛ք արիւնը երկրի իշխանների, կերէ՛ք խոյերը, եզներն ու նոխազները, որովհետեւ բոլոր եզներն էլ պարարտ են: 19 Իմ զոհած ողջակէզների ճարպը կերէ՛ք յագենալու եւ արիւնը խմեցէ՛ք հարբելո՛ւ աստիճան: 20 Դուք կը յագենաք իմ սեղանից, հեծեալներից, երիվարներից, հսկաներից ու պատերազմող բոլոր այրերից’”, - ասում է Տէր Աստուած:
21 “Ես փառքս տալու եմ ձեզ, ու բոլոր ժողովուրդները տեսնելու են իմ արած դատաստանը, ձեռքս, որ դնելու եմ իրենց վրայ: 22 Եւ Իսրայէլի տան զաւակները պիտի իմանան, որ ես եմ իրենց Տէր Աստուածը՝ սկսած այն օրից եւ յետագայում”:


Gog Magog War











среда, 13 ноября 2019 г.

Աստվածաշունչ (online)



Աստվածաշունչ (online)

 

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ
  1. ԾՆՆԴՈՑ
  2. ԵԼՔ
  3. ՂԵՒՏԱԿԱՆ
  4. ԹՈՒԵՐ
  5. ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ
  6. ՅԵՍՈՒ
  7. ԴԱՏԱՒՈՐՆԵՐ
  8. ՀՌՈՒԹ
  9. ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա
  10. ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Բ
  11. ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Գ
  12. ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Դ
  13. Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ
  14. Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ
  15. Ա ԵԶՐԱՍ
  16. Բ ԵԶՐԱՍ
  17. ՆԷԵՄԻ
  18. ԵՍԹԵՐ
  19. ՅՈՒԴԻԹ
  20. ՏՈԲԻԹ
  21. Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ
  22. Բ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ
  23. Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ
  24. ՍԱՂՄՈՍ
  1. ԱՌԱԿՆԵՐ
  2. ԺՈՂՈՎՈՂ
  3. ԵՐԳ ԵՐԳՈՑ
  4. ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ
  5. ՍԻՐԱՔ
  6. ՅՈԲ
  7. ԵՍԱՅԻ
  8. ՕՍԷԷ
  9. ԱՄՈՍ
  10. ՄԻՔԻԱ
  11. ՅՈՎԵԼ
  12. ԱԲԴԻՈՒ
  13. ՅՈՎՆԱՆ
  14. ՆԱՒՈՒՄ
  15. ԱՄԲԱԿՈՒՄ
  16. ՍՈՓՈՆԻԱ
  17. ԱՆԳԷ
  18. ԶԱՔԱՐԻԱ
  19. ՄԱՂԱՔԻԱ
  20. ԵՐԵՄԻԱ
  21. ԲԱՐՈՒՔ
  22. ՈՂԲ
  23. ԴԱՆԻԷԼ
  24. ԵԶԵԿԻԷԼ
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ
  1. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
  2. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ
  3. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
  4. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
  5. ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
  6. ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ
  7. Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ
  8. Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ
  9. ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ
  10. ԵՓԵՍԱՑԻՆԵՐ
  11. ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ
  12. ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ
  13. Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ
  14. Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ
  1. Ա ՏԻՄՈԹԷՈՍ
  2. Բ ՏԻՄՈԹԷՈՍ
  3. ՏԻՏՈՍ
  4. ՓԻԼԻՄՈՆ
  5. ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ
  6. ՅԱԿՈԲՈՍ
  7. Ա ՊԵՏՐՈՍ
  8. Բ ՊԵՏՐՈՍ
  9. Ա ՅՈՎՀԱՆՆԷՍ
  10. Բ ՅՈՎՀԱՆՆԷՍ
  11. Գ ՅՈՎՀԱՆՆԷՍ
  12. ՅՈՒԴԱ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ
  13. ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ
 ——————————

Eastern Armenian Bible

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
ՄԱՏԵԱՆՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
logo - Աստվածաշունչ (online)
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ