суббота, 30 января 2021 г.

Մենք բոլորս էլ Աստծո զավակներ ենք

 Մենք բոլորս էլ Աստծո զավակներ ենք, լավ մարդիք կոչվում են Աստծո զավակներ, վատ մարդիք սատանու, Ավետարանի Հովհաննեսի գրածներում եմ կարդացել

Յահվե Աստծո անունը թարս կարդալուց դառնում է Եվ Հայ

 Յահվե Աստծո անունը թարս կարդալուց դառնում է Եվ Հայ

Narek Saroyan  Աստծո գոյության առեղծվածը


Narek Saroyan  Աստծո գոյության առեղծվածը Աստծո գոյության հարցը մարդկային քաղակակրթության տարբեր ժամանակահատվածներից մինչև մեր օրեր մնում է այն եզակի թեմաներից, որը միշտ արդիական թեմա է, և այս թեմայի շուրջ միշտ կարելի է զրուցել, հետաքրքիր խորհրդածություններ կատարել: Եվ գլխավոր միտքը այս կարևորագույն թեմայի մեջ հետևյալն է. Իրապես Աստված կա թե ոչ: Աստծո գոյության շուրջ մտորումները վաղեմի են, բայց մինչև հիմա այն արդիական թեմաների շարքում կարևորագույն տեղ է զբաղեցնում:Աստծո գոյության հարցը շատ կարևոր է և հնարավոր չէ անտարբեր լինել և հետաքրքրություն չցուցաբերել այս հարցի շուրջ, քանզի եթե կա Աստված և նա մեր Ստեղծիչն ու Արարիչն է, ապա այս ամենը կարող է ունենալ հսկայական դերակատարում մեր կյանքում, կապված՝ կյանքի իմաստի և մի շարք այլ հարցերի հետ: Եթե իրապես չկա Աստված, և մենք կույր պատահականությունների և մի շարք բարեբախտությունների արդյունքում առաջ եկած արարածներ ենք,ապա պատկերը միանգամայն այլ է: Մեր կյանքի իմաստի և այլ կարևորագույն հարցերի պատասխանները այլ տեսք կունենան այս դեպքում: Իսկ եթե կա Աստված, ով մեր Արարիչն է և մեզ արարել է ունենալով կոնկրետ նպատակ մեր գոյության հետ կապված, ապա այս դեպքում էլ ունենում ենք լրիվ այլ պատկեր: Կարծում եմ դժվար չէ կռահելը, որը Աստծո գոյության հարցը, թե իսկապես նա գոյություն ունի թե ոչ, ունի շատ լուրջ ազդեցություն մարդկանց կյանքում՝ իրենց աշխարհայացքի, հոգեկերտվածքի հետ կապված: Եթե կա Աստված, ով մեզ ստեղծել է և տվել է մեզ բարոյական չափանիշներ, որոնք օբյեկտիվ արժեքներ են ողջ մարդկության համար նախատեսված,կապված՝ բարու և չարի, լավի և վատի, ճշտի և սխալի որոշման հետ, պատկերը այլ է լինում, իսկ եթե չկա Աստված և բարոյական արժեքները լոկ մարդկանց կողմից ստեղծված արժեքներ են, դրանք կլինեն սուբյեկտիվ և ոչ օբյեկտիվ, և դժվար կլինի ասել առավել ևս պնդել, որ այս կամ այն բարոյական արժեքը համընդհանուր է և ողջ մարդկության համար նախատեսված, և բնականաբար այստեղ ևս այլ տարաբնույթ պատկեր առաջ կգա: Եթե կա Աստված, ով մեզ արարել է, և մեր ուղեղը, գիտակցությունը, մտավոր կարողությունները Արարչագործության արդյունք են, այստեղ էլ պատկերը այլ է լինում, իսկ եթե չկա Աստված, և մենք բարեբախտությունների արդյուն ենք լոկ, ապա սա նշանակում է, որ մեր ուղեղը, գիտակցությունը, մտավոր կարողությունները նախագծված չեն և չեն հանդիսանում Արարչագործման արդյունք: Այս հարցերը կարևորագույն, ֆունդամենտալ այն հարցերից են, որոնց պատասխանները իմանալը կարևոր և խիստ անհրաժեշտ է յուրաքանչյուրիս համար: Ինչո՞ւ եմ ասում, թե սրանք կարևորագուն ֆունդամենտալ հարցեր են և որոնց պատասխանը իմանալը իբրև շատ անհրաժեշտ է մեզ համար: Փորձեմ պարզաբանել այս. Օր,՝ Եթե մեր ուղեղը, մտավոր կարողությունները, այսինքն՝ տրամաբանելու կարողությունը, հասկանալու, ըմբռնելու, ընկալելու կարողությունները, մի խոսքով մեր բանականությունը Արարչագործման արդյունք չէ, ապա սա նշանակում է, որ մենք ստեղծված չենք շրջապատող աշխարհը ճանաչելու, բացահայտելու, ըբմռնելու հատուկ նպատակով, ինչպես նաև մենք չենք կարող այս դեպքում համարձակ լինել և պնդել, որ մեր բանականությունը այսպես կոչված վստահելի ««գործիք է»» մեզ շրջապատող օբյեկտիվ աշխարհը ճանաչելու հարցում: Մենք չենք կարող այս դեպքում նաև վսահաբար պնդել, թե մեր ուղեղը այնպես է նախագծված և կառուցված, որ կարողանանք գիտությամբ զբաղվել, ուսումնասիրել տիեզերքը, տիզերքում գործող օրենքները և այլն: Ինչպես նաև այս դեպքում, չի բացառվում, որ այն ամենը ինչը մեզ տրամաբանական է թվում, դա իրականում սոսկ իլյուզիա է, խաբկանք և իրականության հետ որևիցե աղերս չունի: Կարծում եմ գաղտնիք չէ, որ գիտությամբ զբաղվող գիտնականը նախևառաջ պետք է վսահություն ունենա իր ունեցած բանականության և մտավոր կարողությունների նկատմամբ,որ իր մտավոր կարողությունները, բանականությունը օգտագործելով կարող է ներթափանցել շրջապատող աշխարհում առկա ««առարկաների և երևույթների»» մեջ և հասկանալ թե ինչ ինչոց է: Իսկ եթե գիտնականը վսահություն չունի իր մտավոր կարողությունների հանդեպ, դա նշանակում է, որ նա չունի հենարան հենվելու և գիտությամբ զբաղվելու և կարծում եմ շատ դժվար կլինի այս պարագայում իր համար: Ինչպես որ համակարգիչը օգտագործող ծրագրավորողի համար շատ կարևոր է, որ իր համակարգիչը այնպես նախագծված և ստեղծված լինի, որպեսզի ունենա համապատասխան կարողությունները, պոտենցյալը այս կամ այն գործողությունը իրականացնելու, այնպես էլ, մենք մեր բանականության օգտագործման հարցում, պետք է ունենանք այն կարևորագույն վսահությունը, որ մեր մտավոր կարողությունները այնպես է ««նախագված»»,որ իր մեջ պարունակում է համապատասխան կարողությունները, պոտենցյալը մեզ շրջապատող աշխարհը ուսումնասիրելու, բացահայտելու և ճանաչման գործում: Ինչպես տեսնում ենք մի քանի կարճ և համառոտ անրադարձից այս անչափ կարևոր հարցերի հետ կապված, իսկապես շատ կարևոր է դառնում այն որ, մենք պարզպես կույր պատահականության արդյունք ենք թե Արարչագործության: Կարծում եմ դժվար չէ կռահելը ի վերջո այն, որ եթե մեր ուղեղը, բանականությունը,մտավոր կարողությունները, ստեղծված են հատուկ նպատակով, որպեսզի մենք կարողանանք ճանաչել մեզ շրջապատող օբյեկտիվ աշխարհը, ապա այս դեպքում վստահությունը մեր բանականության և մտավոր կաորղությունների շուրջ ավելի բարձր կլինի, ինչպես նաև ավելի շատ հիմքեր կունենաք հենվելու մեր բանականության վրա : Իսկ եթե հակառակ պարագան, այսինքն՝ ոչ հատուկ նպատակով ««նախագված»» լինելը, ապա վստահությունը ավելի ցածր կլինի քան նախորդ պարագայում էր: Բարոյականության և հոգևոր արժեքների հետ կապված ևս, եթե մենք ստեղծված ենք հատուկ նպատակով, որպեսզի կարողանանք բարի տարբերակել չարից, լավ արարքը վատ արարքից, բարոյական վարքագիծը անբարոյական վարքագծից և այլն, ապա մեր խղճմտանքին, ներքին ձայնին, մեր ընկալումներին ավելի շատ վստահելու հիմքեր ունենք այս պարագայում, քան հակառակ պարագայում: Մեկ օրինակ ևս բերեմ, որպեսզի ավելի ակնառու դարձնեմ այն կարևորագույն իրողությունը, որ մեր բանականության նախագծված լինելու հանգամանքը անչափ կարևոր է: Մի շարք կույր պատահականությունների և բարեբախտությունների արդյունքում հրաշքով առաջ եկած ինքնաթիռը նստելն է ավելի անվտանգ և վստահելի, թե բանականության կողմից ստեղծված ինքնաթիռը նստելն է ավելի անվտանգ և վսահարժանության արժանի: Համակարգչի մեջ գտնվող X ծրագիրը, որը պատրաստված է հատուկ նպատակով, որպեսզի կատարի Y ֆունկցիան, այդ դեպքում է ավելի խելամիտ կլինի վստահելը ծրագրի ունեցած պոտենցյալին, թե երբ ծրագիրը նպատակաուղղված չի եղել իսկզբանե տվյալ Y ֆունկցիան կատարելու համար, և այս պարագայում: Օրինակներ կարելի է շատ բերել: Բայց կարծում եմ պատկերը պարզ է, թե որ պարագայում է ավելի շատ վստահարժանություն ներշնչում այս կամ այն բանը: Եվ այս ամենը ուղիղ կապ Աստծո գոյության հետ, ինչպես տեսնում ենք: Իհարկե հաջորդ կարևորագույն հարցերից մեկը հետևյալն է. Եթե կա Աստված և նա մեր Արարիչն է, ապա նա իրեն հայտնել է մարդկանց թե ոչ, կամ այսպես կոչված իր գոյության համար թողել է նշաններ, որին նայելով, մենք կհասկանանք, որ նա գոյություն ունի, ինչպես նաև տրամաբանական է արդյո՞ք նրան փնտրել կրոնների մեջ թե ոչ, և եթե կրոնների մեջ փնտրում ենք նրան, ապա որն է միակ ճշմարիտ կրոնը այդ բազում կրոնների մեջ, որի մեջ նա ներկայացել է մարդկությանը: Գիտականորեն չեմ կարող ապացուցել բնականաբար, բայց կարող եմ տրամաբանական ««փաստարկներ»»բերել ի օգուտ Արարչի գոյության 1. Տիեզերքում առկա է նաև ճշգրիտ կարգավորվածություն, որը մեր կյանքի գոյության համար շատ կարևոր է: Ինչու եք բացառում, որ ճշգրիտ կարգավորվածության գաղափարը, կարող է լիարժեք տեղ թողնել Աստծո գոյության համար: Ավելի տրամաբանական է կարծել, որ ճշգրիտ կարգավորվածությունը մեր տիեզերքում առկա, սա կույր պատահականությունների և մի շարք բարեբախտությունների արյդունք է, թե Արարչի ձեռքի գործն է ով նախօորոք կանոնակարգել է ճշգրիտ կարգավորվածությամբ մեր տիեզերքը, որպեսզի այն մեր՝ բանական էակներիս գոյության համար նպաստավոր միջավայր լինի: 2.Մեր Տիեզերքում առկա են բազմաթիվ հրաշալի գործող օրենքներ: Ինչու եք բացառում, որ եթե կա օրենքներ, ապա կա չի կարող լինել նաև օրենսդիր, ով ստեղծել է այդ օրենքները և կառավարում է տիեզերքը: Երբ դուք ձեր շուրջը տեսնում եք հրաշալի օրենքներով գործող տեխնիկաներ, ինչ-որ մեխաիզմներ, ինչու չեք մտածում, և ձեր խելքին մոտ չի լինում մտածել, որ դա ոչ թե բանական էակի ձեռքի գործն է, այլ <<կույր պատահականությունների>>: Իհարկե աթեիստները կասեն, մարդու ստեղծած տեխնիկաները դրանք այլ կառուցվածք ունեն, իսկ տիեզերքի կառուցվածը և գործող օրենքները, դրանք լրիվ այլ կատեգորիայի են պատկանում և տեղին չէ համեմատություններ անելը: Իհարկե ճիշտ են աթեիստները այստեղ, միանշանակ տիեզերքում գործղ օրենքները և մարդու ստեղծած մի շարք տեխնիկաներ, մեխանիզմներ, որոնք ղեկավարվում են մարդու կողմից ստեղծված որոշակի օրենքներով, իրարից տարբերվում են էականորեն: Բայց հարցը այստեղ այլ բանի մեջ է: Կարելի է ասել ցանկած բանի մեջ երբ տեսնում ենք գործող օրենքներ, մեզ մոտ տրամաբանական հարց է առաջ գալիս օրենսդիրի մասին: Եվ այդ ամենի մեջ կարող ենք ընդգրկել նաև մեր տիեզերքը և նրանում առկա օրենքները, որտեղ այս զարմանահրաշ օրենքներին նայելով, կարող ենք հարց բարձրացնել նաև օրենսդիրի մասին, այսինքն այն մեկի, ով ստեղծել է այս օրենքները և կառավարում է մեր տիեզերքը: Եվ սա բնավ անտրամաբանական հարցադրում չի կարող լինել: Ուզում եմ մեջբերել աշխարհահռչակ գրող Ք.Ս. Լյուիսն (1898-1963) ով հետաքրքիր միտք է արտահայտել գիտության հետ կապված և ժամանակին գիտնականների գիտությամբ զբաղվելու հարցի շուրջ: «Մարդիկ դարձան գիտնական, որովհետև սկսեցին ակնկալել օրենքի գոյությունը բնության ներսում, իսկ սկսեցին ակնկալել օրենքի գոյությունը բնության ներսում, երբ հավատացին Օրենսդրին»։ Մեր Տիեզերքում կա բավականին ճշգրիտ կանոնակարգվածություն կյանքի գոյության համար նպատաստավոր: Գործում են հրաշալի դրված օրենքներ և մեխանիզմներ այսպես ասած, որոնց մեծ մասի փոքր-ինչ փոփոխություն կհանգեցնի այն բանին, որ կյանքը անհնար կդառնա: <<Ճշգրիտ կանոնակարգվածությունը>> նաև ընդունում են աթեիստները, բայց իհարկե ճշգրիտ կանոնակարգվածության բացատրությունը փորձում են գտնել ԲԱԶՄԱՏԻԵԶԵՐՔԻ գաղափարը առաջ քաշելով: ՄԵր տիեզերքում կարելի է գտնել դիզայներական հետքեր, և ապշեցուցիչ բարդ կառուցվածք ունեցող մարմիններ և հրաշալի գործող օրենքներ մեր կյանքի գոյության համար շատ կարևոր: Եթե կա օրենքներ, ապա տրամաբանական է կարծել, որ կա Օրենսդիր, ով տվել է այդ օրենքները: Եվ այս միտքը կարծում եմ հակատրամաբանական և տափակ միտք չէ: Եթե կա դիզայներական հետքեր, ապա տրամաբանական է կարծել, որ որ կա Դիզայներ, ով դրել է այդ դիզայնը: Եթե կա ապշեցուցիչ բարդ կառուցվածք մեր տիեզերքում գործող, ապա տրամաբանական է եզրակացնել, որ կա Արարիչ ով ստեղծել է այդ ապշեցուցիչ բարդ կառուցվածք հանդիսացող <<երևույթները>>: Եթե կա <<ճշգրիտ կանոնակարգվածություն>>մեր տիեզերքում գործող, ապա այստեղ ևս տրամաբանական է մտածել կանոնակարգողի մասին, ով կանոնակարգել է և ճիշտ դասավորություն տվել: ԱՅս արտահայտվածս մտքերը բնավ ինձ համար հակատրամաբանական չէ, այնպես ինչպես որ հակատրամաբանական չէ այն միտքը որ ավտոմեքնենան նախագծված լինելով ունի նախագծող կամ ավտոմեքենայի դիզայներական պատկերը տեսնելիս, հստակոր են մտածում ենք այստեղ դիզայների մասին: Ուղեղի նախագծված լինելու գաղափարը Փաստն այն է, որ զարմանալիորեն մեր ուղեղը չնայած իր ունեցած այսպես ասած որոշ <<թերություններին>>, ունի շրջապատող աշխարհը ճանաչելու կարողությունը, պոտեցյալը: Մենք ապրում են 21-րդ դարում, և հարկ է նշել, որ գիտության հետևում հրեշտակներ չեն կագնած, այլ մարդիկ: ԵՎ ինչպիսի առաջընթաց որ գրանցվել է գիտության մեջ, դա եղել է մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց մտավոր կարողություններին վստահելով են զբաղվել գիտությամբ և կատարել մի շարք հայտնագործություններ զարմանահրաշ: Մարդիկ տեսանելի շրջապատող աշխարհը ուսումնասիրելուց բացի նաև սկսել են ուսումնասիրել ՏԻԵԶԵՐՔԸ անհուն և վիթխարի, որը մի տեսակ ակնածանք է ներշնչում: Եվ ոչ թե ինչ-որ հրեշտակներ, այլ մարդիկ են գնացել և հասել Արարչագործության պահը, որ մեր Տիեզերքը հավերժական անցյալում հավերժ գոյություն չի ունեցել և ՍԿԻԶԲ ունի: Խնդրում եմ մի պահ պատկերացրեք 70-80 տարվա միջին կյանքի տևողություն ունեցող մարդ արարածը զբաղվելով գիտությամբ հասել է այնպիսի ահռելի հաջողությունների, որ ուսումնասիրլեով տիեզերքը հասկացել և եկել է այն եզրակացության, որ մեր Տիեզերքը սկիզբ ունի և այդ սկիզբը եղել է մոտավորապես 13-14 միլիարդ տարի առաջ: 70-80 տարի ապրող մարդ արարածը խոսում է անցյալի մասին և այն էլ սարսափելի մեծ թիվ հանդիսացող թվերից է խոսում և այն էլ գիտության այսպես ասած դաշտում: Մի շարք հրաշալի կատարված բացահայտումները մեր շրջապատող աշխարհի և տիեզերքի հետ կապված, վկայում են շատ հստակ կերպով այն մասին, որ մենք իսկապես ունենք համապատասխան կարողությունները մտավոր, շրջապատող աշխարհը ուսումնասիրելու, ճանաչելու և բացահայտելու համար: Եվ մեր տիզերքը իր հրաշալի և զարմանահրաշ բարդ կազմությամբ ունի այնպիսի կառուցվածք, որը մարդ արարածի ունեցած մտավոր կարողությունների <<կառուցվածքին>> ներդաշնակ է այն առումով, որ որ տիեզերքը իսկապես ըմբռնելի է մեր մտավոր կարողությունների համար: Այստեղ ավելի շուտ ավելի տրամաբանական է մեր ուղեղի նախագված լինելու գաղափարը այնպես, որ մենք կարողանանք ճանաչել ՕԲՅԵԿՏԻՎ աշխարհը մեզ շրջապատող,քան այն որ մեր ուղեղը նախագված չէ և Արարիչ չկա, և մեր ուղեղն էլ հատուկ նպատակով այնպես կառուցված չէ, որ մենք կարողանանք ուսումնասիրել և ճանաչել մեզ շրջապատող այդ ՕԲՅԵԿՏԻՎ աշխարհը: Եթե անկեղծ կոնկրետ ինձ համար ավելի տրամաբանական է լինել Թեիստ այս ամենից ելնելով, քան աթեիստ: Ես այդքան հավատ չունեմ այս առումով, որ հավատամ կույր պատահականություն կոչեցյալ <<Աստվածին>> և միևնույն ժամանակ դրանից այսպես ասած <<բխող> մեր հիասքանչ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ: Հիմա մի փոքրի անրադարձ կատարենք Տիեզերքին, օգտվելով մեր նախագված <<ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ և ՄՏԱՎՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ>>: 1.Տիեզերքի ընդարձակման արագությունը` Եթե այն լիներ ավելին-ապա չէին կազմավորվի գալակտիկաներ: Եթե տիեզերքը մեկ տրիլիոներորդական մաս ավելի արագ ընդարձակվեր, ապա ներկայումս տիեզերքի բոլոր նյութերը ցրիվ եղած կլինեին: Եթե այն լիներ պակաս— ապա Տիեզերքը կենթարկվեր կոլապսի, իր իսկ սկբզնավորման ժամանակ: եթե այն մեկ տրիլիոներորդական մաս 1/100.000.000.000.000.000 ավելի դանդաղ կատարվեր, այդ դեպքում ձգողական ուժերը տիեզերքի գոյության մոտավորապես առաջին մեկ միլիարդ տարվա ընթացքում կստիպեին նրան սեղմվել: Ֆիզիկոս Պոլ Դեյվիսը գրում է . <<Հարցը, որը ծագում է կայանում է նրանում, ինչպես է ճշգրիտ հաշվարկվել ընդարձակման արագությունը, որ այն գտնվել է ուղիղ այն սահմանին, որը բաժանում է երկու արհավիրքները:Տիեզերքի պայթման ուժը անհավանական ճգրտությամբ համապատասխանում է իր ձգողականության ուժին: Մեծ Պայթյունը, ըստ էության չի հանդիսանում հին արհավիրք, այլ հանդիսանում է անհավանական ճշգրիտ հաշվարկված ուժի պայթյուն>>: 2. 1) ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Եթե այն լիներ ավելին- ապա էլեկտրոնները չէին անջատվի ատոմի միջուկից, որի դեպքում ոչ մի քիմիական ռեակցիա տեղի չէր ունենա: Եթե այն լիներ պակաս — ապա էլեկտրոնները չէին պահպանվի ատոմի միջուկի շուրջը: Հետևաբար ատոմներն էլ չէին իրենց հերթին չէին կարողանա միավորվել մոլեկուլներ կազմելու համար: 2) ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Եթե այն լիներ ավելին-ապա աստղերը կսպառեին իրենց վառելիքը արագորեն և երկարակյաց աստղեր չէին լինի: Եթե այն լիներ պակաս-ապա աստղերն ավելի փոքր կլինեին, և ձգողականության ազդեցությամբ նրանց ներսում առաջացած ճնշումը չէր կարող ջերմությունը բարձրացնել ատոմային փոխազդեցությունների համար անհրաժեշտ ջերմաստիճանի հետևաբար աստղերը կլինեյին սառը և ծանր տարրեր չէին առաջանա: 3) ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ Եթե այն լիներ ավելին-ապա գոյություն չէին ունենա աստղեր, որոնք Արեգակի զանգվածի 1.4 անգամ պակաս են: Եթե այն լիներ պակաս-ապա գոյություն կունենային միայն աստղեր, որոնց զանգվածը կլիներ Արեգակի զանգվածից 0.8 անգամ պակաս, որպես հետևանք կբացակայեր ծանր տարրերը: 4) ՈՒԺԵՂ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՂԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Եթե այն լիներ ավելին,- Ատոմի միջուկում պրոտոններն ու Նեյտրոնները դեպի իրար ձգող ուժեղ փոխազդեցությունը 0.3%-ով ավելի հզոր լինի, գոյություն կունենային միայն ծանր տարրերը, իսկ ջրածին գոյություն չէր ունենա, որ դեպքում էլ Արեգակը վառելանյութ չէր ունենա անհրաժեշտ էներգիա անջատելու համար: Եթե այն լիներ պակաս,- եթե այս փոխազդեցությունը գեթ 2%-ով ավելի թույլ լիներ, ապա ջրածինից բացի այլ տարր գոյություն չէր ունենա: 5) ԹՈՒՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈԽԱԶԴՑՈՒԹՅՈՒՆ Եթե այն լիներ ավելին,-ապա մեծ պայթյունի ժամանակ ջրածինը կվերածվեր հելիումի, հետևաբար այրման ժամանակ կառաջանար բավական շատ ծանր տարրեր: Եթե այն լիներ պակաս— ապա Մեծ պայթյունի ժամանակ կառաջանար քիչ քանակությամբ հելիում և որպես հետևանք ծանր տարրերի քանակությունը կլիներ ոչ բավարար: 6) ԷԼԵԿՏՐՈՆԻ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՏՈՆԻ ԶԱՆԳՎԱԾԻՆ Եթե այն լիներ ավելին— քիմիական կապերը կլինեյին բավական թույլ Եթե այն լիներ պակաս— քիմիական կապերը կլինեյին բավական թույլ ինչ խոսք տոնկայա նաստռոիկայի հետ կապված կան որոշ բանեոր որոնք ևս կարելի է թվել, և առհասարակ Տիեզերքում առկա տոնկայա նաստռոիկան անգամ խոստովանում են ականավոր աստղագետները, Ստիվեն Հոքինգ, Ֆրեդ Հոյլ, Մարտին Ռիս, Ստիվեն Վայնբերգ, Պոլ Դեյվիս, Պենրոուզ և այլ հայնտի լուրջ գիտնականներ, որոնց մի մասը աթեիստ է կամ ագնոստիկ, մի մասը թեիստ, որոշները պանթեիստ կամ դեիստական Աստծո հավատացող և այլն ԴՆթ Դնթ-ի զարմանահրաշ բարդ կառուցվածքը, իր մեջ առկա ճշգրիտ կարգավորվածությունը, իր մեջ պարունակելի հսկայական քանակի ինֆորմացիայի առկայությունը ևս կարող են տրամաբանական փաստարկ համարվել ի օգուտ Աստծո գոյության: Եթե առկա է Դնթ-ի մեջ բավականին բարդ կառուցվածք, ճշգրիտ կարգավորվածություն, ապա ինչու խելամիտ չէ ենթադրել, որ այդ ամենը Արարչագործության արդյունք է: Դնթ-ի մեջ առկա է նաև հսկայական քանակի ինֆորմացիա: Այս ինֆորմացիան խոսում է ավելի շուտ այս ամենի հետևում կանգնած Բանականության գոյության օգտին, ով ունի ինելեկտուալ կարողություններ: Ցանկացած պարագայում, երբ մենք տեսնում ենք ցանկացած տեղ ինֆորմացիայի առկայություն, անգամ այն դեպքում, երբ մենք գլուխ չենք հանում, թե ինչ է նշանակում այդ ինֆորմացիան, ինչ միտք է գրի առնված, միևնույնն է տեսնելով այդ ինֆորմացիան, մտածում ենք որ այս ամենի հետևում կանգնած է բանականության տեր մեկը: Նույն կերպ մեր Դնթ-ում առկա ինֆորմացիայի հետ կապված ինչու տրամաբանական չէ ենթադրել, որ այս ամենի հետևում կանգնած է Բանականության տեր մեկը, ով մեր Արարիչն է: Տիեզերքի սկիզբ ունենալը Տիեզերքը սկիզբ ունի, սա նշանակում է, որ հավերժորեն գոյություն չի ունեցել: Եղել է պահ, երբ չի եղել ժամանակը, մատերիան, տարածությունը: Գիտենք, որ ցանկացած բան, ինչն իր գոյություն ունենալու մեջ ունի սկիզբ, ապա պետք է ունենա պատճառ այդ դեպքում: Մեր տիեզերքը ունի սկիզբ: Սա նշանակում է, որ մեր տիեզերքը իր գոյության համար ունի պատճառ: Իսկ պատճառը պետք է լինի մեր տիեզերական տարածությունից դուրս, մատերիայի հետ կապ չունեցող, ինչպես նաև նախքան մեր տիեզերքում <<ժամանակ>> ասված հասկացության առաջ գալը, պետք է այդ պատճառը գոյություն ունենար: Տիեզերքը այս պատճառի հետևանքն է: Իսկ միթե անտրամաբանական է այն գաղափարը, որ մեր տիեզերքի պատճառը լինի հենց Աստված, ով ստեղծել է այն, մանավանդ երբ խոսում ենք տիեզերքը սկիզբ ունի, ինչպես նաև տիեզերքում կան գործող զարմանահրաշ օրենքներ, առկա է ճշգրիտ կարգավորվածություն մեր կյանքի գոյության համար էական նշանակություն ունեցող, ինչպես նաև նկատելի է տիեզերքի մեջ հարմոնիա, դիզայներական հետքեր տպավորիչ: Չարիքի օբյետկիվ իրականություն լինելը, որը ավելի շուտ հաստատում, քան հերքում է Աստծո գոյությունը Հարգելի աթեիստներ ձեզանից ոմանք, սիրում են փիլիսոփայել և խոսել մեզ շրջապատող դառը իրականության մասին, որտեղ կան մի շարք անարդար երևույթներ: ՍԻրում են որոշները որպես լավագույն փաստարկ ընդդեմ Աստծո գոյության բերել չարիքի որպես օբյեկտիվ իրականություն գոյություն ունենալը: Այստեղ մի փոքր դիտարկում ևս կատարեմ: Ավելի խելքին մոտ է, որ թեիստը շոշափի բարու և չարի գաղափարը, և առհասարակ ինչն է բարոյական և անբարոյական, ինչը ճիշտ և ինչը՝ սխալ, ինչը լավ և ինչը վատ, քան աթեիստական աշխարհայացքի տեր մարդը: Ինչու՞: Պարզաբանեմ. Թեիստը իր համոզմունքների համար ունի հենարան, Օր՝ Աստվածաշունրը որպես կողմնացույց բարու և չարի, լավի և վատի, ճշտի և սխալի, բարոյականի և անբարոյականի միջև: Իսկ Աթեիստը չունի այդ աշխարհայացքային հենման կետը, և չի էլ հավատում Աստծո խոսքին՝ Աստվածաշնչին: Չի հավատում բարոյական արժեքների Աստծո կոմից տրված լինելուն մարդ արարածին: Հետաքրքիր է որ այստեղ իրենց կույր պատահականության արդյունք համարող աթեիստները սկսում են խոսել մեզ շրջապատող աշխարհում գտնվող օբյեկտիվ չարիքից: Հետաքրքիր է եթե դուք ձեզ համարում եք կույր պատահականության արդյուքն և ոչ թե ԱՐարչագործության արդյունք, ապա այդ դեպքում ինչու եք մտածում, որ ձեր բնութագրումները շրջապատող աշխարհի մասին օբյեկտիվ են և ոչ թե ավելի շուտ՝ սուբյեկտիվ: Եթե դուք խոսում եք չարիքի օբյեկտիվ իրականություն լինելուն, ապա այստեղ դուք ընկնում եք այսպես ասած թակարդը: Այդ ինչպե՞ս, հետևայլ կերպ. Եթե դուք դիտարկում եք չարիքը որպես օբյեկտիվ իրողություն, ապա դա միանշանակ նշանակում է որ կա հակառակ պատկերը՝ բարի որպես օբյետկիվ իրականություն: Իսկ եթե կա բարին և չարը որպես օբյեկտիվ իրականություն, ապա նշանակում է, որ կան կոնկրետ օբյեկտիվ բարոյական արժեքներ, որոնք մեզ համար կողմնացույց են համարվում որոշելու ինչ է օբյեկտիվորեն բարի, ինչը՝ չար: Իսկ եթե կան Օբյեկտիվ բարոյական արժեքներ, ապա սա նշանակում է այն, որ կա մեկը ով տվել է այդ օբյեկտիվ բարոյական արժեքները, իսկ եթե կա մեկը ով տվել է այդ ամենը, ապա դա ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ մոտեցմամբ կարող է լինել միայն ու միայն, միմիայն Աստված և ոչ թե մարդ արարածը: Իսկ եթե մարդ արարածն է տաիս բարոյական արժեքներ և սահմանում և այս ամենը, ապա դա կլինի սուբյեկտիվ և ինչպես նաև հարաբերական, որովհետև տարբեր մարդիկ տարբեր արժեհամակարգեր կարող են առաջ բերել բարոյական արժեքների հետ կապված: Հետևաբար կարծում եմ, որ աթեսիտը խոսելով չարից, պետք է ասի, որ սա իմ սուբյեկտիվ դիտարկումն է, և այն օբյեկտիվ չէ: Իսկ Թեիստը կարող է ասել, որ Օբյեկտիվ է, որովհետև իր համոզմունքների համար հենման հենք ունի՝ Աստվածաշունչը: Իսկ չարի փաստարկ բերելը որպես Սուբյեկտիվ իրողություն Աստծո գոյության դեմ դա ուժ չունի ընդհանրապես, որովհետև մեկ ուրիշն էլ կասի, որ քո բերած չարը ես համարում եմ բարի, այսինքն հակառակ պարագան, և հարաբերականության գաղափարը առաջ կգա: Եվ օբյեկտիվորեն հենման հենք չի կարող ունենալ Սուբյեկտիվ դիտարկումներ կատարելով չարի գոյության հետ կապված: Հետևաբար ով կփորձի բերել փաստարկ ընդդեմ Աստծո գոյության համար որպես օբյեկիտվ իրողություն հանդիսացող չարը ասվածը, ավելի շուտ կհաստատի Աստվածաբանական մոտեցմամբ Աստծո գոյությունը քան կհերքի: Իսկ եթե սուբյեկտիվ ապա դա իր մեջ ուժ և կշիռ չի պարունակում: Ես լինելով Քրիստոնյա Թեիստ պետք է ասեմ որ իմ հավատը կույր պատահականության դաշտում չի գտնվում և չեմ հավատում զուտ հավատալու համար հարգելիս : Փաստն այն է, որ մեր տիեզերքը սկիզբ ունի, և չի եղել ինչպես նշեցինք մի քանի միտք առաջ հավերժական անցյալում հավերժորեն: Եղել է ժամանակ, որ չի եղել ոչ մատերիան(նյութը), ոչ տարածությունը,և ոչ էլ ժամանակ ասվածը: Չի եղել նաև մեր տիեզերքում գործող մի շարք օրենքները մեր կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող: Մեր տիեզերքը ունեցել է սկիզբ, և սա նշանակում է այն, որ իր սկզբի համար կամ այսպես կոչված գոյության համար ունի պատճառ, իսկ ինքը համարվում է հետևանքը այդ պատճառի: Հիմա անրադառնանք այդ պատճառին: Հարկ է նշել, որ այդ պատճառը, պետք է լինի Մեր տիեզերական տարածությունից, ժամանակից, և մատերիայից դուրս: Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստվածը միանշանակ կարող է լինել այդ պատճառը, որովհետև նա իր խոսքում մեզ ներկայանում է մեկը, ով դուրս է մեր տիեզերական տարածություն ասվածից և հոգևոր երկնքում կամ այսխես կոչված ԵՐՐՈՐԴ երկնքում է գտնվում: Ժամանակի հետ կապված ևս հակասություն չկա, քանզի ներկայանում է մեկը ով ստեղծել է ժամանակը երբ չկար ժամանակ ասվածը մեր տիեզերքում գործող և ներկայանում է այն մեկը ով հավիտենությոնից(հավերժությունից) է: Իսկ ինչ վերաբերվում է մատերիայի հետ կապված, ապա ներկայանում է մեկը ով ՀՈԳԻ Է և ոչ թե ֆիզիակաան կառուցվածք ունեցող մեկը: Հետևաբար բանվ չի հակասում այն իրողությունը, որ Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստվածը լինի պատճառը տիեզերքի և սկիզբ տվողը: Իհարկե այստեղ աթեիստները կտան իրենց շատ սիրելի հարցը, թե եթե Աստված է ստեղծել տիեզերքը, ապա Աստծուն ով է ստեղծել: Նախ նշենք, որ ինչպես գիտենք մեր տիեզերքը ունի սկիզբ և անսկիզբ չէ: Աթեիստներից շատերը նախկինում ուղղակի ասում էին Տիեզերքը հավերժորեն կա և վերջ, ինչպես և այդ թվում աշխարահռչակ փիլիսոփա աթեիստ՝ Բերտան Ռասելը: Իսկ հիմա չեն կարող աթեիսնտերը նման բան ասել: Եվ մեր տիեզերքը սկիզբ ունենալով պետք է ինչպես նշեցինք ունենա պատճառ և լինի այդ պատճառի հետևանքը: Հարկ է նաև նշել, որ ամեն դեպքում պետք է հավերժորեն ինչ-որ բան գոյություն ունենա, մեր տիեզերքը չունի այդ ամենը, բայց մեր տիեզերքից այն կողմ պետք է լինի հավերժորեն մի բան որը մշտապես եղել է: Օրինակ չի բացառվում, որ դատարկ տարածություն կա, որի մեջ գտնվում է մեր տիեզերքը և շարունակում ընդարձակվել այդ տարածության մեջ գտնվելով և այդ տարածությունը հնարավորություն է ընձեռում մեր տիեզերքին անընդմեջ ընդարձակվելու իր հաշվին: Վերցնենք մի պահ որ անհնար է որ Աստված լինի անսկիզբ: Իսկ ինչն է այդ դեպքում հավերժորեն մշտնջենավոր կերպով գոյություն ունցեղը: Դատարկ տարա՞ծքը: Եթե ասեն այո, ապա կասեմ հետևյալը, անհնար է, որ լինի հավերժորեն մշտապես գոյություն ունեցող դատարկ տարածությունը և սկիզբ չունենա: Ինձ համար ավելի տրամաբանական է անսկիզբ Արարչի գաղափարը քան, հավերժական դատարկ տարածության գաղափարը որպես անսկիզբ <<իրողութուն>>: Հետաքրքիր է հարգելի աթեիստներ, այդ ինչպես է, որ նախքան տիեզերքի սկիզբ ունենալը բացահայտելվուն, դուք մտածում էիք, որ տիեզերքը հավերժորեն պարզապես կա, ինչպես ասում էր Ռասելը և հերքում էր Աստծո գոյությունը: Այդ ինչպես է հնարավոր, որ լինի անսկիզբ տիեզերք, բայց անսկիզբ Արարչի լինելը լինի անհնար, այն էլ այն Արարչի ով կատարյալ բացարձակ արժեք է այսպես ասած: Այն որ մենք չենք տեսնում Աստծուն կամ չենք կարողանում գիտական մեթոդներով ուսումնասիրել և բացահայտել Աստծո բնակավայրը՝ Հոգևոր երկինքը, դա բնավ չի նշանակում որ չկա և գոյություն չունի այս ամենը իրականում: Բայց Աստված իր գոյության համար մեզ տվել է հստակ նշաններ, որոնք երևում են իր կատարած Արարչագործության մեջ ինչպես Սուրբ ԳԻրքն է վկայում՝ Հռոմեացիներ 1:20 Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան: Եթե հարգելի աթեիսնտեր դուք մեզ՝ թեիստներիս ասեք որ անհնար է, որ լինի Աստված և լինի անսկիզբ, մենք էլ ձեզ կասենք հետևյալը, այդ ինչպես է հնարավոր, որ լինի հավերժորեն դատարկ տարածություն և չունենա պատճառ իր այդ դատարկ տարածությունը: Ինչպես որ Բերտրան Ռասելն է ասել տիեզերքը պարզապես կա և վերջ: Այդպես էլ ես կասեմ, որ Աստված կա և վերջ, և անսկիզբ է, ինչպես Ռասելն էր հավատում, որ իր պատկերացրած տիեզերքն է անսկիզբ: Աստվածաշնչի մեջ ներկայացված Աստվածը կարող է լինել պատճառը Տիեզերքի, իսկ տիեզերըք իրա հետևանքը, սա ևս պետք չէ բացառել, և հետո ինչու եմ հավատում Սուրբ Գրքի մեջ ներկայացված Աստծուն, ունեմ կարճ գրված փոքրիկ նյութ, տես ստորև՝ Իսկ Կրոններից որն է ամենախելամիտ կրոնը Աստծուն ներկայացնելիս (համառոտ անարդարձ կատարեմ այս թեմայի շուրջ) Ինչ-խոսք կան բազմաթիվ կրոններ, որոնք խոսում են Աստծո գոյության մասին և ամեն մեկը իրեն ներկայացնում է որպես միակ ճշմարիտ ճանապարհը դեպի Աստված տանող և Աստծուն ճշմարիտ կերպով ներկայացնող: Հարկ է ասել, որ չնայած այն ամենին, որ կան բազմաթիվ կրոններ, որոնք դեպի Աստված են տանում, միևնույն ժամանակ, սակայն հարկ է փաստել, որ ոչ բոլոր կրոններն են մեզ առաջնորդում դեպի միակ և իրական ճշամրիտ Աստծուն: Ես Քրիստոնյա եմ, ես հավատում եմ, որ Քրիստոնեությունն է միակ ճշմարիտ կրոնը, որը ճշմարիտ կերպով ներկայացնում է Աստծուն, նրա էությունը և ինչպիսին լինելը, բայց հավատս կույր հավատ չէ կամ պայմանավորված չէ այն ամենով, որ ծնվել եմ այնպիսի երկրում, որտեղ պետական կրոն հանդիսանում է Քրիստոնեությունը, ուստի և հետևաբար դրա համար էլ իբր Քրիստոնյա եմ: Անշուշտ չեն կարող բոլոր կրոնները միևնույն ժամանակ կապ ունենալ իրական և ճշմարիտ Աստծո հետ: Մի շարք կրոններ հակասական են իրար և իրարամերժ տարաբնույթ մոտեցումներ ունեն Աստծո էության շուրջ: Փորձեմ անրադարձ կատարել կրոններին և սկսեմ դիցաբանությունից Դիցաբանական աստվածություններ- բոլոր ժողովուրդների մոտ էլ կարելի է հանդիպել դիցաբանական աստվածություններին, առանց խորանալու տարբեր այդ դիցաբանությունների մեջ, հարկ է նշել, որ հստակ երևում է, որ այդ ժողովուրդների պատկերացրած Աստվածը ավելի շուտ իրենք են ստեղծել իրենց պատկերով և նմանությամբ, քան հակառակը՝ Աստված է ստեղծել իրենց իր պատկերով և նմանությամբ: Կարծում եմ այստեղ կարիք չկա խորանալու և ավելին ասելու: Հինդուիզմը և դրա հավատալիքները Հինդուիստների մեծամասնությունը երկրպագում է բացարձակ մեկության մեկ անձի (Բրահման), որը ներկայանում է աստվածների և աստվածուհիների անվերջ մարմնավորումների միջոցով: Այս տարբեր աստվածությունները մարմնավորվում են կուռքերի, տաճարների, գուրուների, գետերի, կենդանիների և այլնի մեջ: Բուդդայականությունն ու դրա հավատալիքները Բուդդայականության մեջ բացակայում է աստվածների կամ Աստծո պաշտամունքը, և դրան անծանոթ մարդիկ հաճախ կարծում են, թե բուդդայականները երկրպագում են Բուդդային, սակայն վերջինս (Սիդհարթա Գաուտամա) երբեք չի պնդել, թե ինքն աստվածություն է: Բազմաստվածություն Բազմաստվածության էությունը Բազմաստվածության պարադիգմում աշխարհը ներկայացված է տարբեր աստվածների հիերարխիայի ձևով, ովքեր ունեն ավել կամ պակաս ուժ, արտաքին տեսք, որպես կանոն՝ մարդակերպ, և բնության ու հասարակության մեջ իրենց կոնկրետ կառավարման ոլորտը: Աստվածների պանթեոնն իրնենից ներկայացնում է փոխհամագործակցության բարդ համակարգ, որտեղ աստվածներն ունեն իրենց կրքերը, բնավորությունը, հարաբերությունների մեջ են մտնում միմյանց հետ և ունեն կոնկրետ ազդեցության ոլորտ: Յուրաքանչյուր աստծո գործունեության ոլորտն առանձին է: Օրինակ, Հին Հունաստանում Պոսեյդոնը ծովի աստվածն էր, Գեան՝ հողի աստվածուհին, սոցիալական ոլորտում՝ Հերմեսն առևտրի աստվածն էր և այլն: Պանթեոնը սովորաբար գլխավորում էր գերագույն աստվածը, բայց, ի տարբերություն միաստվածության, ոչ եզակին: Որպես կանոն, այդ աստվածը համարվում էր արևի աստվածը (հին եգիպտական, սլավոնական և շումերական դիցաբանություն), չնայած հանդիպում են նաև բացառություններ: Բազմաստվածության տեսակներ Առանձնանում են բազմաստվածության տարբեր տեսակներ. Անիմիզմ, առարկաների շնչավորման պաշտամունք, որի աղբյուրներ են հանդիսանում հոգու և դևերի միջամտությունը Ֆետիշիզմ, անշունչ առարկաների երկրպագություն, որոնց վերագրում են գերբնական հատկություններ Տոտեմիզմ, մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք Զոոլատրիա, կենդանիների պաշտամունք Սաբեիզմ, աստղերի աստվածացման պաշտամունք, մոլորակների և այլ երկնային մարմինների՝ կապված կախարդանքի և աստղագուշակության հետ Խթոնյան աստվածների երկրպագություն, երկրի և բնության աստվածների հանդեպ տածած պատկառանք Նախնիների պաշտամունք, պաշտամունքը բնորոշ է բազմաստվածության հնագիտական ձևերին, որտեղ նախնիները մոգականորեն մասնակցում են սերունդների կյանքին: Պանթեիզմ Պանթեիզմ կամ համաստվածություն, փիլիսոփայական ուսմունք, որը «աստծուն» նույնացնում է տիեզերքի հետ, համարում է, որ բնությունը, տիեզերքը և աստվածը նույնն են, մեկը մյուսին համարժեք են։ Պանթեիզմի մեջ ներկայացող աստվածը ունի սկիզբ և անսկիզբ չէ: Ի՞նչ հիմքով եմ այս ասում. Գիտության զարմանահրաշ բացահայտումները մեզ հայտնում են այն, որ եղել է ժամանակ, որ մեր տիեզերքը չի եղել, ինչպես նաև ժամանակը, տարածությունը, մատերիան: Հետևաբար երբ չի եղել մատերիա, չի եղել պանթեիստական այս աստվածը: Կարծում եմ, որ այստեղ թվարկված աստվածները, աստվածությունները, հստակ է, որ չեն կարող կապ ունենալ ճշմարիտ Աստծո հետ: Դժվար չէ կռահելը, որ այս ամենը շինծու և մարդկանց կողմից արհեստածին ստեղծված աստվածությունների գաղափարներ են: Դեիզմ Դեիզմ (լատ.՝ deus - աստված) – կրոնափիլիսոփայական ուսմունք, համաձայն որի աստված աշխարհի անդեմ սկզբնապատճառն է, որը գտնվում է աշխարհից դուրս ու չի խառնվում բնության ու հասարակության գործին: Այն արարել է աշխարհը, շարժման մեջ դրել այն ու օտարվել նրանից: Դեիստական Աստծո գոյությունը շատերի համար տրամաբանական է, այդ թվում և որոշ գիտնականների համար: Բայց այստեղ կան հսկայական խնդիրներ այս Աստծո հետ կապված: Դեիստական Աստվածը ավելի շուտ մեզ կարող է հիշեցնել մի ծնողի, ով ծնել է իր երեխային և հետո թողել բախտի քմահաճույքին և իրեն չի հետաքրքրում իր երեխայի ճակատագիրը: Այսպիսին է դեիստական Աստվածը: Բացի սրանից, նա չի հայտնել իրեն մարդկությանը, և այստեղ մենք չենք կարող որևիցե կոնկրետ բան ասել իր էության հետ կապված: Մենք չգիտենք թե ինչպիսի բնավորության գծեր ունի այս Աստվածը, չգիտենք ամենակարող է թե ոչ, սիրում է մեզ թե ոչ, հետաքրքրված է մեր կյանքով թե ոչ, իրեն մտահոգում է մեր մոլորակում առկա չարիքի գոյությունը թե ոչ, նպատակներ ունի մարդկանց կյանքի հետ կապված թե ոչ, կանգնելու ենք իր դատավորական աթոռի առաջ, որ դատաստան տեսնի և մեզնաից յուրքանաչյուրին հատուցիր իր գործերին համարժեք թե ոչ, իր էությամբ նա կատարյալ բարիք է թե ոչ և մի շարք այլ հարցեր, որոնց պատասխանը պարզապես չկա, եթե խոսքը գնում է այս Աստծո մասին: Եթե իսկապես մենք Արարչագործության արդյունք ենք, և մեզ ստեղծել է այն մեկը, ով Սեր է իր էությամբ, ունեցել է հզոր Արարչական ուժ, ապա տրամաբանական է կարծել, որ նա կհայտներ իրեն մարդկությանը: Ինչպես որ ծնողը, ով արարել է իր երեխային և կյանք պարգևել, և իր երեխան սիրո պտուղ է, ապա այս ծնողը իր ինքնությունը ծածուկ չի պահի իր երեխայից, չի հանձնի բախտի քմահաճույքին: Նույն կերպ էլ կարծում եմ Աստծո գոյության դեպքում, եթե նա մեզ ստեղծել է և մենք իր Սիրո պտուղն ենք, ապա տրամաբանական է եզրակացնել, որ նա մեզ որբ չէր թողնի և իր ինքնությունը կհայտներ մարդկությանը: Կրոնների մեջ ներկայացող Աստվածը, որի գոյությունը ամենահավանականն է, կարծում եմ դա Մոնոթեիստական Աստվածն է: Իսկ Միաստվածություն համարվող հիմնական կրոններն են Աբրահամյան կրոնները՝ Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն: Իսկ այս կրոններից ինչու հենց Քրիստոնեությունը, սա արդեն կապված է Հիսուս Քրիստոսի և իրեն վերաբերվող իրականացված մարգարեությունների հետ,որը իհարկե քննարկման ենթակա կարևոր թեմա է իր մեջ բովանդակում: Իսկ եթե աթեիստները նշան են փնտրում և ուզում են հասկանալ, թե իսկապես Աստվածաշնչի մեջ մարդկությանը ներկայացող Աստվածը իրապես գոյություն ուն թե ոչ, ապա հենց Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, մեզ հետաքրքիր ուղեցույց է տալիս այս հարցում: Մատթեոս 7: 7 Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ: 8 Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. եւ դուռը թակողին կ’բացուի: Եթե մենք ուզում ենք հասկանալ Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստված կա թե ոչ, ապա կարող ենք Աստծուն աղոթել և խնդրել խոնարհաբար նշան իր գոյության մասին:Ինչպես Սուրբ Գիրքն է վկայում, եթե խնդրում ենք, ապա մեզ կտրվի այն ինչի մասին, որ մենք խնդրել ենք Աստծուց: Եթե որոնում ենք նշաններ Աստծո գոյության, ապա կգտնենք: Հակոբոս 4: 8 Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ: Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ: 9 Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն: Աստվածաշունչը մեզ քաջալերում է ասելով՝ մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ, ինչպես նաև ասել է թե՝ եթե ցանկանում ես Աստծուն մոտենալ, ապա անհրաժեշտ քայլեր ձեռնարկիր նրան մոտենալու և այդ ամենը անիմաստ չի լինի, քանզի ինչպես Սուրբ Գիրքն է վկայում, Աստծուն մոտեցողին, հենց ինքը՝ Աստված, անձամբ է մոտենում: Բայց հաջորդ մտքի մեջ կա կարևոր մեկ բան: Եթե մոտեցողը մեղքեր է գործել և չի ցանկանում զղջալ իր գործած մեղքերի համար, չի ցանկանում ապաշխարել, չի ցանկանում մաքրվել և դառնալ մաքուր իր սրտով և հոգով , ապա անիմաստ կլինի խոսել այս դեպքում մեր փնտրտուքների օգտակարության մասին: 1 Տարեգրություն 28: 9 Եւ դու, որդեակ իմ Սողոմոն, ճանաչիր քո հօր Աստուծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով եւ յօժար կամքով. որովհետեւ Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. եթէ նորան որոնես, նա կ’գտնուի քեզանից, իսկ եթէ նորան թողես, նա էլ քեզ կ’թողէ յաւիտեան։ Դավիթ թագավորը իր Որդուն՝ Սողոմոնին, ասում է, որ հնարավոր է փնտրել և գտնել Աստծուն, եթե նա որոնի: Այս ամենը կարելի է ասել և մեզ համար, եթե ցանկանում ենք համոզվել Աստվածաշնչի մեջ ներկայացող Աստծո գոյության շուրջ, ապա կարող ենք փնտրել նրան և ինչպես Դավիթ թագավորն է ասում, եթե փնտրենք, ապա Աստված թույլ կտա, որպեսզի գտնենք նրան: Երեմիա 29: 11 Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։ 12 Եւ դուք կ’կանչէք ինձ, եւ կ’գնաք ու աղօթք կ’անէք դէպի ինձ, եւ ես կ’լսեմ ձեզ. 13 Եւ դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք ձեր բոլոր սրտովը: Եվ որպեսզի Աստծուն փնտրենք և գտնենք, ապա անհրաժեշտ է, որ իրեն փնտրելուց, փնտրենք մեր ամբողջ սրտով: Իհարկե Սուրբ Գրային հետաքրքիր այլ համարներ ևս կան, որոնք ուղեցույց կարող են հանդիսանալ աթեիստի համար, որոնումներ կատարելիս Աստվածաշնչի մեջ մարդկությանը ներկայացող Աստծո գոյության վերաբերյալ: Բայց եթե աթեիստը Աստվածաշունչը դիտարկում է հորինվածքների և լեգենդների հավաքածու, ապա ինչպես կարող է էլ փնտրել նշաններ այս Աստծո գոյության: Եվ եթե աթեիստ իր ներքին տրամադրվածությամբ կանխակալ է, և ամեն կերպ ուզում է գտնել պատճառներ չհավատալու Արարիչ գոյությանը, և ամեն տեղ ցանկանում է տեսնել թերություններ և մատնացույց անել թե, իբր տեսեք ձեր ասած Արարիչը այդքան էլ խելացի չէ և այլն, ապա դժվար էլ երբևիցե այսպիսի աթեիստը գտնի նշաններ Աստծո գոյության, չնայած եթե ցանկանա, ապա կմոտենա հակառակ տեսանկյունից և իր դիտարկումները դրական արդյունք կտան Արարչին որոնելու և գտնելու հարցում և այն էլ հենց գիտության մեջ, օգտվելով գիտության գրանցած մի շարք հաջողություններից և ձեռքբերումներից: Այս հարցը իսկապես շատ կարևոր հարց է, հատկապես այն մարդկանց համար ովքեր հավատում և մտածում են, որ Նոր կտակարանի գրողները եղել են անաչառ մարդիկ:Վերջին ժամանակներում շատ են աթեիստները, սկեպտիկները թերահավատ վերաբերմունք դրևսրում Նոր կտակարանի շուրջ, չնայած միշտ էլ տարբեր ժամանակահատվածներում եղել են նմանատիպ մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտեցել Նոր կտակարանում գրի առնված պատմություններին և եղած վկայություններին: Քննադատական մտածողությունը ունենալը լավ բան է,բայց կարծում եմ ամեն բանի մեջ չափազանց ծայրահեղ քննադատական մոտեցում կիրառելը այդքան էլ ճիշտ չէ: Նոր կտակարանի քննադատաներից իհարկե ոչ բոլորը, բայց շատերը համաձայն են, որ Հիսուսը բարոյախրատական լուրջ ուսուցումներ է ունեցել և ուշադրության արժանի խորիմաստ մտքեր արտահայտել: Շատերը համաձայն են, որ Հիսուսը իսկապես բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող խոսքեր է ասել,բայց երբ հերթը հասնում է, նրա Աստված լինելուն, Մեսիա և Աստծո Որդի լինելուն, ինչպես նաև իր կատարած բազում հրաշքներին և վերջի վերջո մահացածների միջից իր հարություն առնելուն, այստեղ շատերը դրսևրում են ակնհայտ սկեպտիկ վերաբերմունք: Մտածում են, որ այս ամենը շինծու և հորինված պատմություն է գրողների կողմից նախօրոք պլանավորված: Իսկ իրականում դա այդպե՞ս է, թե ոչ: Եկեք փորձենք փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել հարցադրումների միջոցով և փորձենք տրամաբանական պնդումներ անել թե ինչու չեն ստում մեզ Նոր կտակարանի գրողները: 1)Եթե Նոր կտակարանի գրողները հորինել են Հիսուսի կերպարը և իրականում գոյություն չի ունեցել Հիսուսը, և նրանց գլխավոր նպատակներից մեկն է եղել, որ Հիսուսի կերպարը կերտեն, որպես մեծագույն ուսուցչի և բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող մարդու կերպար, ինչպս նաև ազնիվ, առաքինի մի խոսքով ասված բարոյական ու հոգևոր բարձր արժեքների տեր մարդ, ապա ինչու հենց Ավետարանների մեջ մենք հանդիպում ենք, այնպիսի խոսքերի, որոնք առաջին հայացքից և ոչ մի դեպքում չեն թողնում այսպիսի մարդու կերպար, և ընդհակառակը, թվում է, թե այդ խոսքերը ասած մարդը ընհանրապես չէր կարող լինել այդպիսի բարձր արժեհամակարգի տեր մարդ և լուրջ բարոյական ուսուցումներ ունեցող մեկը: Մատթեոս 10:34 Մի կարծէք թէ ես եկայ երկրիս վերայ խաղաղութիւն գցելու. չ’եկայ խաղաղութիւն գցելու, այլ սուր: 35 Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ: 36 Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին: Ղուկաս 12: 49 Ես եկայ որ կրակ գցեմ երկրիս վերայ. եւ ի՞նչ ուզում եմ, եթէ արդէն իսկ բորբոքուել է: 50 Բայց մի մկրտութիւն ունիմ մկրտուելու. եւ ի՜նչպէս հոգս եմ քաշում, մինչեւ որ կատարուի: 51 Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք: 52 Որովհետեւ այսուհետեւ հինգ հոգի մէկ տան մէջ բաժին բաժին կ’լինին, երեքը երկուսի դէմ, եւ երկուսն երեքի դէմ: 53 Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը: Միթե՞ այս խոսքերը կարող են պատկանել բարոյախրատական լուրջ ուսուցումներ ունեցող լավ մարդուն: Առաջին հայացքից երբ կարդում ենք, լրիվ ուրիշ տպավորություն կարող է ստեղծվել: Թեիստ(քրիստոնյա)-աթեիստ բանավեճի ժամանակ օրինակ այս ամենը մեջբերվել է, որը Հիսուսի կողմից ասված խոսքեր են: Իհարկե այս ամենին կա բացատրություն և պետք է ճիշտ հասկանալ այս խոսքերը, չնայած աթեիստներից շատերը դժվար համամիտ լինեն, մանավանդ նրանք, ովքեր ծայրահեղ քննադատական մոտեցումներ ունեն Նոր կտակարանի նկատմամբ: Եթե ծանոթ Ավետարան կարդացած չլինեի, և չճանաչեի Հիսուսի կերպարը, անձամբ ես կասեի, որ այս մարդը ավելի շուտ կռվարար, ընտանիքի անդամներին միմյանցից բաժանող, կռիվներ գռգող, ատելություն սերմանող, և անորոշություն,քաոս սփռող մեկն է իր շուրջբոլորը, քան բարոյախրատական լուրջ կշիռներ պարունակող և լավ մարդ հանդիսացող մեկը: Կամ մեկ այլ տեղ Հիսուսի ասված հետևալ խոսքերը իր առաքյալներից՝ Պետրոսին: Մատթեոս 16: 21 Այնուհետեւ Յիսուսը սկսեց աշակերտներին յայտնել, թէ պէտք է նորան Երուսաղէմ գնալ եւ ծերերիցը եւ քահանայապետներիցը եւ դպիրներիցը շատ չարչարանքով չարչարուիլ, սպանուիլ եւ երրորդ օրը յարութիւն առնել: 22 Եւ Պետրոսը նորան մի կողմ տանելով սկսեց նորան յանդիմանել եւ ասել՝ Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ: 23 Եւ նա դառաւ՝ ասեց Պետրոսին. յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները: Եթե ծանոթ չլինեի Հիսուսի ընհանուր բնութագրին, ապա այստեղ ևս փոքրինչ այլ տպավորություն կստեղծվեր, որ Հիսուսը շատ կոշտ է վերաբերվում Պետրոսի ասածներին, և այն էլ այն դեպքում, երբ Պետրոսը անկեղծորեն մտահոգվում էր Հիսուսի բարօրության մասին և չէր ուզում, որ վատ բան պատահեր իրեն: Տրամաբանական է եզրակացնել , որ Նոր կտակարանի գրողները եթե հորինելու լինեին լավ մարդու կերպար և լուրջ բարոյախրատական ուսուցումներ պարունակող մարդու կերպար, ապա քիչ հավանական է, որ այսպիսի պատմություններ հորինեին և ներկայացնեին իբրև Հիսուսի կողմից ասված խոսքեր: 2)Եթե իսկապես Հիսուսի կողմից ասվել է այս խոսքերը և Հիսուսը հորինված կերպար չէ միֆական բնույթ կրող,ապա իրականում այս խոսքերը Հիսուսի են պատկանում և գրողները եղել են անկողմնակալ և գրի են առել Հիսուսի ասած խոսքերը: Բայց եթե իսկապես ՀԻսուսին են պատկանում այս խոսքերը, և Նոր կտակարանի հեղինակները չեն հորինել Հիսուսի կերպարը և եթե ցանկանում էին լուրջ բարոյախրատական ուսուցումներ պարունակող մարդու իրենց կերպարը առաջ տանել, ապա այդ դեպքում գոնե Հիսուսի կողմից ասված այս խոսքերի շուրջ կլռեին և չէին գրի պարզապես Ավետարաններում և կգրեին Հիսուսի ասած այն խոսքերը, որը որ ավելի ձեռնտու էր լինելու իրենց Հիուսի այդ կերպարը ստեղծելու համար: Հետևաբար երկու պարագաներում էլ կարծում եմ, որ խելամիտ կլիներ գրի չառնել Հիուսի ասած այս խոսքերը կամ այսպես ասած հորինել և ներկայացնել Հիսուսի կողմից իբրև ասված խոսքեր: Ինչ է ընդհանուր հետևությունը այս ամենից: Կարծում եմ կարող ենք ինչ-որ տեղ որոշակի հետևություն կատարել, և ասել այն, որ գրողները եղել են անկողմնակալ և գրի են առել ոչ միայն այն խոսքերը, որոնք Հիուսի կողմից ասվել են և հիանալի են և լուրջ ուշադրության արժանի, այլ նաև այն խոսքերը որոնք դժվարըմբռնելի և առաջին հայացքից ոչ հասկանալի խոսքեր են հաշվի առնելով Հիսուսի ընդհանուր բնութագիրը Նոր կտակարանում ներկայացված: Այս ամենը կարծում եմ խոսում է Մատթեոսի և Ղուկասի ավետարանիչների անկեղծ և անկողմնակալ լինելու մասին: 3)Որոշներ կարող են պնդել, որ միգուցե Նոր կտակարանի գրողները այսպես ասած <<չեն հետապնդել>> Հիսուսին դրական կերպարի ներքո ներկայացնելու: Այս միտքը քիչ հավանական է, որովհետև եթե ուզում էին մարդկանց համոզել Հիսուսի ճշմարիտ Քրիստոսը լինելու մեջ, ինչպես նաև Աստծո Որդին լինելու մեջ, ապա անշուշտ պետք է նաև հոգ տանեին Հիսուսին դրական կերպարի ներքո ներկայացնելու, որպես բարոյախրատական լուրջ ուսոցումներ ունեցող մեկը և լավ մարդ ,ով Աստծուց է ուղարկված և այսպես անելով կփորձեին այսպես ասած վստահարժանություն ստեղծել Հիսուսի կերպարի շուրջ, Նոր կտակարանը ընթերցողի մոտ: 4)Նոր կտակարանի որոշ քննադատներ վսահարժան չեն համարում Ավետարաններից հատկապես Հովհաննեսի Ավետարանը, որը ինչպես գիտենք համարվում է վերջին գրի առնված Ավետարանը: Պատճառաբանությունը իբրև այն է, թե կոնկրետ այդ ավետարանում է Հիսուսը ներկայացված Աստծուն հավասար Աստվածային անձնավորություն և համեմատած մյուս Ավետարանների հետ այն եզակի է այս առումով: Այս քննադատները կարող են մտածել, որ վերջին չորրորդ Ավետարանը գրի առնված շինծու Ավետարան է, որը նպատակ է հետապնդել Հիսուսին իբրև Հայր Աստծուն հավասար մեկը ներկայացնելու: Իսկապես նախևառաջ հարկ է փաստել, որ Հովհաննեսի Ավետարանում Հիսուսը Հայր Աստծուն հավասար մեկն է ներկայացված, այսինքն Հիսուսը ներկայացված է որպես Աստվածային անձնավորություն այնպիսի, ինչպիսին որ Հայրն է: Փաստը կայանում է նրանում, որ եթե Հովհաննեսի Ավետարանի հեղինակը հետապնդել է կոնկրետ այս նպատակը, այսինքն Հիսուսին Հայր Աստծուն համարժեք մեկը ներկայացնելու, ապա այդ դեպքում հակատրամաբանական է և քիչ հավանական է առհասարակ այն, որ հենց այդ նույն Ավետարանի հեղինակը գրի առներ այնպիսի խոսքեր ինչպիսիք են օրինակ՝ Հովհաննես 4: 22 Դուք երկրպագում էք նորան, որ դուք չ’գիտէք. մենք երկրպագում ենք նորան, որ գիտենք. որովհետեւ փրկութիւնը Հրէաներիցն է: Հովհաննես 5: 30 Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել. ինչպէս լսում եմ՝ այնպէս եմ դատում, եւ իմ դատաստանն արդար է. որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հօր կամքը Հովհաննես 8:42 Յիսուսն էլ նորանց ասեց. Եթէ ձեր հայրն Աստուած լինէր, ինձ կ’սիրէիք. որովհետեւ ես Աստուածանից դուրս ելայ եւ եկայ. որովհետեւ ոչ թէ իմ անձիցն եկայ, այլ նա ուղարկեց ինձ: Հովհաննես 14: 28 Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ Գնում եմ, եւ կ’գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կ’լինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից: Այս մի քանի համարներեր կարդալիս, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հայրը գերակա է Որդու նկատմամբ և Որդին ստորադաս է Հորից և հետևաբար հավասար չէ Հորը: Իհարկե այս ամենին կա բացատրություն, թե ինչպես է պետք է հասկանանք: Բայց հարցը կայանում է նրանում, որ եթե Հովհաննեսի Ավետարանի հեղինակը նպատակա է հետապնդել Հիսուսին Հայր Աստծուն հավասար մեկը ներկայացնելու, ապա ինչու ենք հանդիպում իր Ավետարանի մեջ գրի առնված այս խոսքերին: Նույնիսկ եթե իրականում Հիսուսի կողմից ասվել են այս խոսքերը, միևնույնն է, անտրամաբանական է կարծել, որ Ավետարանիչը գրի կառներ այն, քանի որ այսպես ասած իրեն ձեռնտու չէր լինի այս խոսքերը, որոնք առաջին անգամ ընթերցելիս այլ պատկեր ենք տեսնում: Հետևաբար եզրակացությունը այս է. Հեղինակը թեև գրի է առել այնպիսի բաներ, որը Հիսուսին Հայր Աստծուն հավասար Աստվածային անձնավորություն է դարձնում, բայց մյուս կողմից լինելով անկողմնակալ գրի է առել Հիսուսի ասած մյուս խոսքեր ևս, որոնք ինչպես նշեցինք առաջին հայացքից կարծես հակասական լինեն Հիսուսի Հայր Աստծուն հավասար լինելու հետ: Կարծում եմ այսքանով պարզ է դառնում այն, որ եթե հեղինակը ցանկանար և իր գերնպատակաը լիներ Հիսուսին Հայր Աստծուն հավասար ներկայացնելը շինծու խոսքերով, ապա գրի չէր առնի Ավետարանի մեջ մեզ հանդիպող մյուս հատվածները: 5)Եթե Նոր կտակարանի հեղինակները իսկապես եղել են Աստվապաշտ, Աստվածավախ մարդիկ, ապա տրամաբանական է համարել, որ կլինեին անկողմնակալ և չէին ստի մեզ, հետևաբար նաև չէին հորինի կեղծ, շինծու պատմություններ Հիսուսի կյանքի վերաբերյալ: Իսկ իսկապես եղե՞լ են Աստվապաշտ, Աստվածավախ մարդիկ Նոր կտակարանի գրողները: Կարծում եմ, որ եթե ուշադիր նայենք Պողոս առաքյալի կերպարին, Հովհաննես առաքյալ կողմից գրված թղթերին, ինչպես նաև Հակոբոսի կողմից գրված ընհանրական թղթին, ինչպես նաև Նոր կտակարանից դուրս հասած որոշակի տեղեկությունները մեզ, թե ինչպիսի մահով են մահացել Հիսուսի հետևորդները, ապա տրամաբանական և բնական կլինի մտածել, որ եղել են Աստվածապաշտ մարդիկ, Աստծուն նվիրված մինչև իրենց կյանքի վերջ և նահատակվել են հանուն այդ հավատի: 6)Եթե Նոր կտակարանի հեղինակները եղել են Քրիստոսի հետևորդները, ընդունել են Քրիստոսին որպես իրենց ՏԵր և Ուսուցիչ, ընդունել են որպես իրենց առաջնորդ, ինչպես նաև սիրել,հարգել, պատվել և հոգեհարազատ մեկն են իրենց համարել Հիսուսին, ապա դժվար է հավատալը այս դեպքում այն ամենին, որ նրանք կհորինեին Հիսուսի մի կերպար, ով սարսափելի տանջանքների է իբր ենթարկվում դաժանաբար և անգթորեն, ինչպես նաև ծաղրվում, անարգվում, ամոթանքի ենթարկվում: Դժվար այնպիսի կերպար հորինեին այս պարագայում, թե իբր իրենց սիրելի և թանկագին Ուսուցիչը ամբարիշտների հետ է դասվում և այն էլ տանջանքի խաչի վրա է մահանում, այն դեպքում երբ տանջանքի խաչից կախված յուրաքանչյուր ոք համարվում էր անիծված: 7)Պողոս առաքյալը եղել է Աստծո եկեղեին հալածողներից մեկը և սարսափելի հալածանքներ է իրականացրել քրիստոնյաների նկատմամբ: Եղել է նախանձախնդիր մեկը Հուդայականություն դավանելով և մտածել է, որ արդար և ճիշտ է վարվում Քրիստոնյաների հետ այդպես վարվելով: Ողջ հետաքրքրությունը կայանում է նրա մեջ, որ քրիստոնյաներին այդքան ուժգին կերպով ատող և հալածողը հետագայում դառնում է քրիստոնյա և հալածվում է Հուդայականություն դավանող հրեաների կողմից: Եվ դառնում է Քրիստոնյա, որովհետև հանդիպում է ունեցել հարություն առած Քրիստոսի հետ: Տարբեր եկեղեցիներին ուղված իր նամակներում, նա շեշտել է իր հանդիպում հարություն առած Քրիստոսի հետ, ինչպես նաև այն, որ հալածել է իսկապես ժամանակին Աստծո եկեղեցուն: Շատերը այստեղ ևս քննադատորեն հանդես կգան և կասեն, որ շինծու հորինված պատկեր է Պողոս առաքյալի կերպարը: Միանշանակ հարկ է նշել, որ ցանկացած ոք,ով կարդացել է Պողոսի առաքյալի գրված նամակները և այնտեղ գրի առնվծ պատմությունները, քիչ հավանական կլինի կարծել, որ Պողոսի կերպարը հորինված է: Շատերը նաև քննադատորեն մոտենալով կասեն, որ Պողոսի կյանքում գերբնական պահ չի եղել և սա հորինված է: Մենք ոչինչ միանշանակ չենք կարող ասել այս առումով, բայց հարկ է նշել, որ Պողոսի կյանքում կարող էր տեղի ունենալ այդ <<գերբնական պահ>> ասվածը, որտեղ Պողոսի ասելով տեսել է հարություն առած Հիսուսին: Ոչ միայն կարող էր սա իրականում տեղի ունենալ այն առումով, որ հավատում ենք մենք Քրիստոնյաներս Հիսուսի հարությանը և կարծում, որ հնարավոր էր այս ամենի իրատեսական լինելը, բայց հարկ է նշել որ եղել են պատմության մեջ մարդիկ ովքեր Պողոսի նման գերբնական պահեր ևս ունեցել են, մտածել են, որ տեսնում են հրեշտակների, գերբնական երևույթների ականատեսն են իբրև լինում կամ այդ իրենց տեսած <<գերբնական երևույթը>> խոսում է իրենց հետ և ինչ-որ բաներ ասում: Թող աթեիստները և սկեպտիկները պնդեն,որ այս դեպքում Պողոսի գլխի հետ մի բան այն չի եղել: Թեկուզ մի պահ վերցնենք որ դա այդպես է: Միևնույն է ամեն դեպքում նույնիսկ այս պարագայում եթե ամեն բան Պողոսի հետ գնացել է այս այսպես կոչված այս <<սցենարով>>, դա ոչինչ չի փոխում, քանզի Պողոսը հավատացած է եղել որ իրապես հանդիպում է ունեցել հարություն առած Քրիստոսի հետ և իր կյանքը գլխիվայր շուռ է եկել, հիմնովին փոխվել են իր հավատալիքները, դավանանքը, ինչպես նաև աշխարհայացքը Աստծո մասին: 8)Նոր կտակարանի գրողները իսկապես բարոյական լուրջ կշիռ պարունակող խոսքեր են գրի առել թե ոչ: Կարծում եմ, որ Նոր կտակարանի գրողները սկսած Ավետարաններից և վերջացրած մյուս Նոր կտակարանյան հատվածներով, գրի են առել իրենց մեջ բարոյախրատական լուրջ իմաստ պարունակող խոսքեր, և Նոր կտակարանի այսպես ասած ուղերձը մեզ ուղղորդված այն, է որ մենք լինելով Քրիստոնյա գնանք սրբագործման, սրբացման, մաքրագործման ճանապարհով և ձգտենք լինել սուրբ, հոգու և մարմնի ամեն պղծություններից հեռու: Նոր կտակարանի հեղինակների գրի առած բազմաթիվ բարոյախրատական լուրջ կշիռ պարունակող խոսքերը բազմաթիվ հեղինակների կողմից գրի առնված, կարելի է ասել, որ չեն թողնում բացասական տպավորություն եթե դատելու լինենք հեղինակների արտահայտված մտքերը իրենց կողմից գրի առնված և ընդհակառակը թողնում են բարոյական և հոգևոր բարձեր արժեքների տեր մարդկանց տպավորություն: 9)Եկենք Նոր կտակարանը չդիտարկենք իբրև Աստծո կողմից ներշնչված Սուրբ Գրություններ: Եկեք օրինակ Պողոսի առաքյալի նամակը ուղղված Կորնթացիների եկեղեցուն դիտարկենք որպես նամակ և ոչ թե Աստծո կողմից ներշնչված ինչ-որ բան: 2 Կորնթացիներ 12: 12 Բայց առաքեալի նշանները ձեր մէջ գործուեցան՝ ամեն համբերութիւնով, նշաններով եւ հրաշքներով եւ զօրութիւններով: Պողոս առաքյալի ուղված երկրորդ նամակն է Կորնթացիներին: Ինչպես նշեցի վերցնենք, որ Պողոսի գրած նամակը որպես ոչ Աստվածային ներշնչանք պարունակող նյութ, որպես սովորական նամակ: Ի՞նչ ենք մենք տեսնում Պողոսի առաքյալի խոսքերում: Պողոսը այստեղ խոսում է որ իր առաքյալ լինելու ապացույցը փաստվել է կատարված հրաշքներով և դրևորված զորություններով: Եթե իսկապես այս ամենը չի կատարվել և Կորնթացիների եկեղեցին ականատես չի եղել այս իրողությանը, ապա իմաստը որն է Պողոս առաքյալի ստելու, չէ որ պարզվելու էր որ նա ստախոս է և իր ասած խոսքերը իրականության հետ կապ չունեն և կարելի է ասել, Պողոսը ինքն իր գլխին կսարքեր և իրականում կպարզվեր որ կեղծ առաքյալ է: Եթե դու ինչ-որ մեկին նամակ ուղարկես, ապա կպատմես արդյո՞ք այնպիսի մի բան, որը իրականում տեղի չի ունեցել, և կներկանայացնես այնպես նամակիդ մեջ, որ քո հասցեատերը իբրև ևս ներկա է եղել քո այդ ասած իրադարձությանը: Կարծում եմ որ դժվար այդպիսի մոտեցում ցուցաբերես, դա այդքան էլ տրամաբանական չի լինի: Հետևաբար ավելի հավանական և տրամաբանական է կարծել, որ Պողոսը չի ստել իր նամակի մեջ և գրի է առել այն, ինչը իսկապես տեղի է ունեցել և որի ականատեսը ոչ միայն նա է եղել , այլ նաև Կորնթոսի եկեղեցին: 10) Հիսուս Քրիստոսի ասած խոսքերը Հայր Աստծուն Մարկոս 14: 36 Եւ ասում էր. Աբբա, Հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու. բայց ոչ թէ ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու: 37 Եւ գալիս է գտնում նորանց քնած եւ ասում Պետրոսին. Սիմօն, քնո՞ւմ ես, չ’կարացի՞ր մէկ ժամ արթուն կենալ: 38 Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը տկար: 39 Եւ դարձեալ գնաց աղօթք արաւ, նոյն խօսքերն ասելով: Մատթեոս 26: 37 Եւ Պետրոսին եւ Զեբեդեայի երկու որդկանցն իր հետ առաւ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ: 38 Այն ժամանակ նորանց ասեց. Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացէք, եւ ինձ հետ արթուն կացէք: 39 Եւ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկաւ, աղօթք էր անում եւ ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու: Ղուկաս 22: 41 Եւ ինքը նորանցից հեռացաւ մի քարընկէցի չափ, ծունր դրաւ, աղօթք էր անում, 42 Եւ ասում. Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի: Հովհաննես 12: 27 Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ: Այստեղ երբ ընթերցում ենք Աստվածաշնչյան այս համարները ավետարանների մեջ, առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ Հիսուս Քրիստոսը աղոթել է Հայր Աստծուն, որպեսզի իրեն ազատի սպասվող սարսափելի իրադարձություններից: Մահմեդականները, ովքեր չեն հավատում Հիսուսի խաչելությանը, և ասում են,որ Աստված ազատել է իրեն այս սպասով սարսափելի իրադարձություններից, սիրում են մեջբերել Աստվածաշնչյան այս հատվածները, որտեղ առաջին հայացքից թվում է, թե Հիսուսը ուզում է ազատվել իրեն սպասելիք իրադարձություններց: Ինչ- խոսք այս ամենին ևս կա բացատրություն: Աստվածաշնչի մեջ տարբեր հատվածներից մենք տեսնում ենք, որ Հիսուսը նախապես կանխագուշակել էր, թե ինչեր էր սպասվելու իրեն: Եթե Նոր կտակարանյան գրողները կերտել են Հիսուսի կերպարը, որը իրականում գոյություն չի ունեցել, և միֆական բնույթ է կրում, ապա ինչու էր պետք Ավետարանիչներին հորինել այս դրվագը, այն դեպքում, երբ Ավետարանների մեջ հստակ արտահայտել են տարբեր հատվածներում Հիսուսի խաչելության հետ կապված, Աստծո կողմից ուղարկված լինելու և մեր մեղքերի համար մահանալու և իր վրա վերցնելու: Հիսուսը Աստծո միածին ՈՐդին էր,ով պատրաստ էր գնալու անձնազոհության հանուն մարդկանց փրկության, պատրաստ էր իր կյանքը որպես փրկանք տալու շատերի համար: Բայց չիգտես ինչու այնպիսի որոշակի հատվածներ կան, որտեղ առաջին հայացքից ստեղծվում է այն տպավորությունը, որ Հիսուսը փոշմանել է, և ուզեցել էր ազատվել այդ ամենից: Չեմ կարողանում հասկանալ ,եթե Հիսուսի կերպարը լոկ հորինվածք է և իրական չէ Հիսուսի աղոթքները իր Հորը ուղղված, ապա ինչու են հորինել Ավետարանիչները այս դրվագը, որը առաջին հայացքից լրիվ այլ տպավորություն է թողնում, չէ որ այսպես վարվելով նրանք առաջ կբերեին դժվարություններ և անորոշություններ, այն դեպքում, երբ ողջ Ավետարանների մեջ արտահայտված է այն գաղափարը, որ Հիսուսը պետք է մահանար մարդկանց մեղքերի համար: Ինչոր տեղ ստացվում է, որ չորս ավետարանների մեջ ավետարանիչները համ փորձում են մեզ համոզել, որ Հիսուսը գիտակցաբար գնացել է անձնազոհ քայլի, որպեսզի իր կյանքի գնով փրկություն բերի շատերին, մեղքերի թողություն և այլն, իմացել է նախօրոք իրեն սպասվող այդ ամենի մասին և իբրև կանխագուշակել է հստակորեն այն, բայց մյուս կողմից էլ այնպիսի միտք ենք տեսնում Ավետարանների մեջ, որը տպավորություն է ստեղծում, որը Հիսուսը չէր ցանկանում գնալ այդ ամենին: Իմաստը որն էր հորինելու այդ աղոթքի դրվագը, կամ եթե աղոթքի դրվագ էին ուզում հորինել ավետարանիչները, թող ասեին, որ Հիսուսը իր Հորից խնդրել է զորոթյուն իր կամքը կատարելու համար, և ոչ թե այդպիսի շարադրված խոսքեր, չնայած ինչ-խոսք այս խոսքերին, որը ասել է Հիսուսը ևս կա բացատրություն: Ըստ իս ավելի տրամաբանական է, որ ավետարանիչները անկողմնակալ են եղել, և գրի են առել այն ինչ իրականում տեղի է ունեցել: Հակառակ պարագայում եթե հորինվածք է այս, ապա նորից եմ կրկնում իմաստը, որն էր այս դրվագը հորինելով ավելի բարդացնել իրավիճակը, երբ ամեն կերպ ավետարանիչները ջանացել են ցույց տալ Հիսուսի հոժարակամ անձնազոհությունը մարդկանց համար, ինչպես նաև հաստատուն լինելը Աստծո կամքը կատարելու հարցում: <<ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ>> աթեիստները Վերջին ժամանակներում մի քանի անգամ լսել եմ աթեիզմ <<դավանող>> մի քանի մարդկանց, որ իբրև Աստծուն հավատալը դա նույնն է ինչ ձմեռ պապին հավատալը և որ ինտելեկտուալ առումով զարգացած գիտնականը, ով զբաղվում է գիտությամբ կամ աթեիստ է կամ ագնոստիկ, բայց ոչ թեիստ: Աթեիստները շատ հաճախ մեր՝ Քրիստոնյաներիս հավատքը համեմատում են ձմեռ պապին հավատալու հեքիաթի հետ: Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ով երեխայական տարիքից դուրս է եկել և մի խոսքով հասունացել և չափահաս է դարձել, հստակորեն գիտի, որ իրականում գոյություն չունի ձմեռ պապ, ով Ամանորի գիշերը իր սահնակի վրա նստած օդում սավառնելով գալիս է և նվերներ բաժանում մարդկանց, մտնում ներս ծնելույզից և նվերները դնում հեռանում: Ինչ խոսք կարող են մարդիկ ձմեռ պապի շորերը հագնել, և ձմեռ պապի կերպարի ներքո հանդես գալ, բայց կարծում եմ և աթեիստները և թեիստներս, այստեղ այդ կերպարի տակ դերասանություն կատարելու մասին չենք խոսում, այլ իրական ձմեռ պապի մասին, ով իբր ապրում է օրինակի համար հեռավոր Լապլադիաներում, տարվա 4 եղանականերին իր ձմեռ պապի այդ շորերով և բեղերով: Աթեիստների կողմից քիչ չէ նաև հնչեցված հետևյալ խոսքերը՝ <<Մենք չենք հավատում մորուքով պապիկի, երկնքում նստած>>: Անկեղծ զարմանում եմ, աթեիստների կողմից հնչեցված այս անմիտ խոսքերի վրա: Ի՞նչ է, մենք Քրիստոնյաներս պնդում ենք, որ Աստված ձմեռ պապիկ է կամ երկնքում նստած մորուքով մի ծեր պապի՞կ: Որտեղ է Աստվածաշնչի մեջ Աստված համեմատվում ձմեռ պապի հետ կամ որտեղ է գրված Աստվածաշնչի մեջ, որ Աստված ունի մորուքներ և մի ծեր պապիկ է երկնքում նստած իր թագավորական գահի վրա: Աստվածաշունչը մեզ հստակորեն սովորեցնում է, որ Աստված չունի ֆիզիկական կառուցվածք, նյութեղեն մարմին: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված հոգի է և ոչ թե ֆիզիկական մարմին ունեցող մեկը: Եկեք հիշենք մեր փառավոր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը այս մասին: Աստված Հոգի է, և նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն» (Հովհ. 4:24)։ Հիսուսը պարզ և հստակ կերպով փաստեց, որ Աստված հոգի է և ոչ թե ձմեռ պապիկ կամ մորուք ունեցող ինչ-որ պապիկ երկնքում նստած: Հետաքրքիր է այն աթեիստները ովքեր նման անմիտ բաներ են ասում, կարդացել են Աստվածաշունչ թե ոչ, ընթերցել են Հիսուսի կողմից ասված այս խոսքերը թե ոչ: Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ Աստված թեև ամենուրեք է, բայց ունի բնակության վայր, և դա հոգևոր երկինքն է, որը կոչվում է նաև ԵՐՐՈՐԴ ԵՐԿԻՆՔ: Աստված արարել է տարածությունը, ժամանակը, մատերիան(նյութը), բայց նախքան դա արարելը Աստված հավերժության մեջ լինելով հոգևոր երկնքում, մշտապես գոյություն է ունեցել և չի եղել ֆիզիկական, նյութեղեն երևույթներ այդ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ: Հրեշտակները ևս ֆիզիկական մարմին չունեն, թեև կարող են ֆիզիկական մարմին հագնել և այդ կերպարի ներքո հանդես գալ, երբ անհրաժեշտ է: Հոգևոր ոլորտում բնակվում է Աստված իր բյուր-բյուրավոր, տասնյակ հազարավոր հրեշտակների հետ: Աստվածաշունչը խոսում է Երեք երկինքների մասին: Այդ երեքից մեկը կարող է լինել մեր Երկիր մոլորակի երկինքը, որտեղ թռչունները թռչում են, ինքնաթիռները գնում են այդ երկնքով A վայրից B վայրը և այլն: Մյուսը կարող է նկատի ունենալ տիեզերքը, որի մեջ գտնվում է մեր մոլորակը, լուսինը, արևը, աստղերը, գալակտիկաները և այլն: Իսկ հաջորդը նկատի ունի Երրորդ երկինքը, այսինքն հոգևոր ոլորտը, որտեղ գտնվում է Աստված և իր հոգեղեն արարածները՝հրեշտակները: Որոշ աթեիստներ շատ են սիրում շահարկել գիտության այսպես կոչված գրանցած հաջողությունները և ձեռբերումները իբրև Աստծո գոյության դեմ խոսացող փաստարկներ: Սա ևս անմիտ փաստարկ է իրականության հետ աղերս չունեցող: Նախ ևառաջ անհաժեշտ եմ համարում նշել այն, որ ներկայումս ոչ ֆիզիկայի, ոչ քիմիայի, ոչ կենսաբանության, ոչ աստղագիտության և գիտության այլևայլ ոլորտներում, գիտությունը չի հասել իր կատարելության գագաթնակետին և կարծում եմ, որ քանի դեռ կա և գոյություն ունի մարդը(բանական էակը),ապա միշտ էլ նորանոր ձեռբերումներ են լինելու գիտության բնագավառում, և այս ամենը լինելու է մշտապես, այսինքն չի գալու այնպիսի մի պահ որ մարդը 100%-ով բացահայտած վերջացրած լինի ամեն բան, մանավանդ այն ամենը ինչը կապված է Տիեզերագիտության հետ: Հետևաբար եթե գիտությունը չի հասել իր կատարելության գագաթնակետին, ինչպես են աթեիստներից ոմանք վստահորեն պնդում այն, որ գիտությունը և Աստված անհամատեղելի են իրար հետ և իրար հակասող իբր երկու <<հասկացություններ է>> այս: Ինչ է աթեիստ գիտնականները գիտեին կամ իրենց մտքի ծերով անցնում էր 19-րդ դարում, որ մեր տիեզերքը հավերժական անցյալում հավերժ գոյություն չի ունեցել և որ սկիզբ ունի: Բայց եկավ 20-րդ դարը և գիտական շատ լուրջ հաջողություններ գրանցվեցին, և մի շարք համոզիչ փաստարկների հիման վրա գիտնականները եկան այն եզրահանգման, որ մեր Տիեզերքը սկիզբ է ունեցել հեռավոր անցյալում և հավերժ գոյություն չի ունեցել: Իսկ հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ չի բացառվում նոր զարմանահրաշ գիտական հաջողություններ և ձեռբերումներ ունենալը: Հետևաբար եթե ամեն գաղտնիք բացահայտված չէ, ապա ինչպես կարող են այս աթեիստները խոսել, երբմեն նույնիսկ քմծիծաղով, թե իբր գիտությունը և Աստված անհամատեղելի են իրար հետ: Չէ որ առջևում շատ բացահայտումներ են մեզ սպասվում, որը կարող է էլ ավելի համոզիչ դարձնել Աստծո գոյության փաստը և այնպիսի բացահայտումներ կարող է լինեն, որոնք ներկայումս մեր մտքի ծերով անգամ չի անցնում, ինչպես մի անի դար ապրած գիտնականների համար, որ մեր Տիեզերքը հավերժ գոյություն չի ունեցել: Բայց արդյո՞ք ներկայիս գիտությունը հերքում է Աստծո գոյությունը: Իհարկե ոչ: Գիտությունը չի հերքում, այլ՝ աթեիստ գիտնականները ունենալով փայլուն <<ինտելեկտուալ կարողություններ>>: Ճիշտ է 100%ով չենք կարող հիմա ապացուցել Աստծո գոյության փաստը գիտության միջոցով, բայց այն գիտական ձեռբերումները, որ մենք ունենք այսօր բացարձակապես չեն հերքում Աստծո գոյության փաստը, իհարկե չի էլ փաստում այն 100%-ով: Բայց ամեն դեպքում այն հաջողությունները, որ ունի այսօրվա մեր գիտությունը, այդ ամենը ավելի շատ Աստծո գոյության օգտին է խոսում, և թեիստի աշխարհայացքը ավելի տրամաբանական է, քան աթեիստինը: Ինչ խոսք կարելի է երկար շարունակել և խոսել գիտության և Աստծո գոյության հարցի շուրջ: Մի խոսքով ներկայիս գիտությունը չի հերքում Աստծո գոյությունը: Աստծո գոյությունը ուզում են ջանադրաբար հերքել աթեիստ գիտնականները, բայց ապարդյուն են նրանց ջանքները և անիմաստ: Գիտության գրանցված մի շարք հրաշալի հաջողությունները մեզ տեղ են թողնում Աստծո գոյության շուրջ մտածելու և այն էլ հենց գիտության հետ առնչվելով և ոչ թե պարզապես Աստվածաշունչը ընթերցելով և հավատք ընծայելով: Ականավոր բազմաթիվ գիտնականներ կան տարբեր դարերում և ժամանակներում ապրած, ովքեր հավատացել են Աստծո գոյությանը, մինևնույն ժամանակ լինելով հրաշալի գիտնականներ, և իրենց հավատքը չի եղել կույր հավատի վրա հիմնված : Այս գիտնականներից շատերի հավատը հիմնված է եղել հենց իրենց իսկ կատարած ուսումնասիրությունների հիման վրա: Թվենք մի քանի ականավոր գիտնականների՝ ԱԼԼԱՆ Ռ. ՍԵՆԴԻՋ « Աշխարհը չափազանց բաղադրյալ է իր բոլոր մասերում և իր բոլոր փոխկապակցությունների մեջ, և չի կարող սոսկ պատահականության արդյունքը լինել։ Ես անձամբ համոզված եմ, որ կյանքի գոյությունը, իր օրգանիզմներից յուրաքանչյուրի մեջ ի հայտ եկող իր ողջ կարգուկանոնով, պարզապես չափազանց լավ է համադրված։ Կենդանի մարմնի մասերից յուրաքանչյուրը կախումնավոր է [մարմնի] մյուս բոլոր մասերից՝ աշխատել կարողանալու համար։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը գիտակցում դա։ Ինչպե՞ս է մասերից յուրաքանչյուրը [մյուսներից] տարբերակվում հղացման ժամանակ։ Որքան ավելի ենք ուսումնասիրում բիոքիմիան, այնքան ավելի անհավանական է դառնում կարծիքը, թե այս ամենն ի հայտ է եկել առանց որևէ կազմակերպող կամ համակարգող սկզբունքի. – մի ճարտարապետի, ըստ նրանց, ովքեր հավատում են։ Բաղադրյալության և կարգուկանոնի փաստը, որով օրգանիզմներին հնարավորություն է տրվում աշխատելու, ուր ամբողջը ավելի մեծ է, քան իր մասերի համագումարը, [այսինքն՝ պատկանում է ավելի բարձրակարգ կարգի], տարուց տարի ավելի զարմանահրաշ է դառնում, մինչ քայլ առ քայլ ավելի մանրամասն են դառնում գիտական արդյունքները։ Սրա պատճառով է, որ բազմաթիվ գիտնականներ այսօր իրենց իսկ [գիտական] աշխատանքի պատճառով հակվում են դեպի [քրիստոնեական] Հավատքը։ Վերջնական վերլուծության արդյունքում, դա մի հավատք է, որ առավել ամրապինդ է դարձել Ծրագրի փաստարկի միջոցով »։ ԱՌՆՈ ԱԼԼԱՆ ՓԵՆԶԻԱՍ « Դիտելով աշխարհում տիրող կարգուկանոնը, կարող ենք հասկանալ նպատակը, իսկ նպատակից սկսում ենք որոշակի ճանաչողություն ձեռքբերել Արարչի վերաբերյալ, որն այս ամենի ծրագրավորողն է: Նայում եմ Աստծուն Աստծո ձեռքերի գործերի միջով և այդ գործերից եզրակացնում եմ Իր նպատակները: Այդ նպատակներից տպավորությունն եմ ստացել Նրա Ամենակարողության »: ԱՐԹՈՒՐ ՀՈԼԼԻ ՔՈՄՓԹԸՆ Գնահատելու համար, թե [քրիստոնեական] կրոնը արդյոք կարո՞ղ է ընդունելի լինել գիտության համար, կարևոր է քննության վերցնել բնության մեջ գործող մի Մտքի վարկածը: Բանականությամբ օժտված Աստծո փաստերի շուրջ քննարկումները այնքան վաղեմի են, որքան ինքնին փիլիսոփայությունը: ''Ծրագրի'' վրա հիմնվող փաստարկը, թեև չափազանց պարզունակ է, երբեք չի հերքվել պատշաճ կերպով: Ընդհակառակն, մեկնելով այն բոլոր տվյալներից, որոնք օր օրի ավելի ու ավելի ենք իմանում մեր աշխարհի վերաբերյալ, հավանականությունը, որ այս ամենը առաջացած կարող է լինել պատահական գործընթացների արդյունքում, դառնում է միշտ ավելի անընդունելի, այնպես, որ այսօրվա գիտության այրերից քչերն են, արդարև, որ աթեիստական դիրքորոշում են որդեգրում »: ՌՈԲԵՐՏ Վ. ԲՈՅԼԵ « Երբ աստղադիտակներով ես զննում եմ հնամենի աստղերն ու նոր բացահայտված մոլորակները, երբ գերազանց որակի մանրադիտակներով հստակորեն տեսնում եմ բնության եզակի կազմվածք ունեցող անկրկնելի նրբությունը, և երբ, մի խոսքով, անատոմիական նշտարների և քիմիական հնոցների լույսի օգնությամբ ես ուսումնասիրում եմ բնության գիրքը, շատ հաճախ բացականչում եմ Սաղմոսերգուի խոսքերով. ''Որքա՜ն բազմաթիվ են գործերդ, ո՜վ Տեր: Դու ամեն բան արել ես իմաստությամբ'' [Սղմ 104, 24] »: ԿԱՐԼՈ ՌՈՒԲԲԻԱ «Եթե հաշվում ենք տիեզերքի գալակտիկաները կամ փաստում ենք տարրական մասնիկների գոյությունը, համանման ձևով հավանաբար չենք կարող փաստեր ու ապացույցներ ունենալ Աստծո մասին: Բայց, որպես գիտնական, ես խորապես տպավորված եմ կարգուկանոնով և գեղեցկությամբ, որ գտնում եմ տիեզերքում, այնպես՝ ինչպես նյութական իրողությունների ներսում: Եվ որպես բնությունը հետազոտող, չեմ կարող չմտածել, որ գոյություն ունի մի բարձրակարգ իրականություն: Գաղափարը, թե այս ամենն իբր պատահականության կամ սոսկ վիճակագրական տարբերության արդյունքն է, իմ համար ամբողջովին անընդունելի է: Կա մի Բանականություն բարձրակարգ մի հարթության վրա, ինքնին տիեզերքի գոյությունից անդին»: Լուի Պաստյոր «Մոտ ապագայում մարդիկ ծիծաղելու են արդի մատերիալիստ փիլիսոփաների ապուշության վրա: Որքան ավելի եմ ուսումնասիրում բնությունը, այնքան ավելի եմ հիանում Արարչի գործերով: Սովորաբար ես աղոթում եմ, մինչ աշխատում եմ իմ լաբորատորիայում»: Սըր Դերեկ Հարոլդ Ռիչըրդ Բերթըն «Աստված Ճշմարտություն է: Ոչ մի անհաշտություն գոյություն չունի գիտության և [քրիստոնեական] կրոնի միջև: Երկուսն էլ միևնույն ճշմարտությունն են փնտրում: Գիտության դիտարկումներն ու փորձարկումներն այնքան հիանալի են, որ դրանցով հաստատվող ճշմարտությունն անկասկած կարող է ընդունվել որպես Աստծո մի ա՛յլ տեսակի հայտնություն: Աստված ցույց է տալիս Իրեն, երբ մարդուն հնարավորություն է տալիս հաստատելու ճշմարտությունը»: Իսահակ Նյուտոն «Գոյություն ունեցող ամեն ինչի ամբողջ այս բազմազանությունը բնության մեջ, որոնք տեսնում ենք, թե ինչպես են համապատասխանում տարբեր ժամանակներին ու վայրերին, չի կարող ա՛յլ բանից սերել, քան միայն՝ գաղափարներից ու կամքից մի Էակի, որն անհրաժեշտորեն գոյություն ունի: [...] Ես ինձ նկատում եմ իբրև մի պատանի, որ խաղում է ծովի ափին և երբեմն երբեմն զվարճանում է, երբ մյուսներից ավելի ողորկ խճաքար է գտնում, կամ սովորականից ավելի գեղեցիկ խեցի, մինչ իմ առաջ անհետազոտելի կերպով տարածվում է Ճշմարտության անծայրածիր օվկիանոսը»: Ֆրանսիզ Քոլլինս «Չեմ կարողանում հասկանալ, թե բնությունն ինչպե՞ս կարող էր առաջանալ ինքնըստինքյան: Ոչ մի լուրջ գիտնական չի համարձակվի հաստատել, թե իր ձեռքի տակ ունի կյանքի ծագման նատուրալիստական մի բացատրություն: Միմիայն տարածքից և ժամանակից դուրս գտնվող մի ուժ կարող էր նման բան անել: Բիգ Բենգն իր համար բարձրաձայն պահանջում է աստվածային բացատրություն» և արդարև «կատարյալ կերպով համաձայնվում է անդրանցական Արարիչ Աստծո գաղափարի հետ»: Իհարկե կարող ենք թվել շարունակաբար այլ գիտնականների, բայց կարծում եմ այսքանը հերիք է: Կա նաև նման գաղափար՝ իբր ով ինտելեկտուալ առումով զարգացած է և ունի բարձրագույն կրթություն համալսարաններում և գիտնական է, ուրեմն հավանականությունը մեծ է, որ տվյալ մարդը կլինի աթեիստ: Սա ևս հերթական անմիտ մտքերից մեկն է: Նման կերպ մտածողները կանխակալ մոտեցումներ ունեցող մարդիկ են: Կան տարբեր դարերում և ժամանակներում ապրած բազմաթիվ հռչակավոր գիտնականներ, փիլիսոփաներ Աստծո գոյությանը հավատացող, ովքեր և ունեցել են բարձրագույն կրթություն և ավարտել են համալսարաններ, ունեցել են լուրջ ներդրումներ գիտության զարգացման գործում, ինչպես նաև հրաշալի փիլիսոփաներ են եղել: Եվ այս մարդիկ բավականին զարգացած լինելով, ունենալով ինտելեկտուալ փայլուն կարողություններ, հավատացել են Աստծուն և համոզված են եղել իր գոյության մեջ: Իհարկե աթեիստներից ոմանք կառարկեն և կասեն իմ ասածը ճիշտ է նախօրդ դարերում ապրած գիտնականների համար, քանի որ իբր այդ ժամանակահատվածներում ապրող այդ գիտնականները տեղյակ չեն եղել մերօրյա գիտության գրանցած հաջողությունների մասին: Բայց հարցը կայանում է նրանում, որ անգամ այսօր 21-րդ դարում, մենք կարող ենք տեսնել բազմաթիվ հրաշալի գիտնականների ովքեր զբաղվում են գիտությամբ, ինտելեկտուալ առումներով բավականին զարգացած են և միևնույն ժամանակ Թեիստներ են: Գիտությամբ զբաղվելը մարդուն աթեիստ չի դարձնում, ոչ էլ փիլիսոփայությամբ զբաղվելը: Եվ մարդու ինետելեկտուալ կարողությունների զարգացվածությունը բացարձակապես կապ չունի մարդու Աստծուն հավատալու կամ չհավատալու հետ: Ներկայումս կան բազմաթիվ հայտնի գիտնականներ 21-րդ դարում ապրող, որոնցից շատերը ֆիզիկոս ես, որոշները քիմիկոս, որոշները կենսաբան, որոշները գենետիկ և այս մարդիկ հավատում են Աստծո գոյությանը:Եվ այս գիտնականները ինտելեկտուալ առումով չեն զիջում աթեիստներին, և ավելին որոշ գիտնականներ, մտել են բանավեճերի մեջ աշխարահռչակ աթեիստների հետ և պաշտպանել Աստծո գոյության գաղափարը: Աթեիստներից շատերը նաև Աստվածաշնչի մեջ ներակայացող Աստծուն համեմատում են Զևսի, Արամազդի և այլ մարդկանց կողմից մտացածին և ստեղծված կերպարիների հետ: Կարծում եմ դժվար չէ կռահելը, որ տարբեր ժողովուրդներ մոտ առկա դիցաբանությունները, դրանք հստակորեն մարդկանց կողմից կերտված կերպարներ են: Դժվար չէ նաև կռահելը բազմաաստվածության գաղափարի անհեթեթ լինելը: Պանթեիստական Աստծո գոյության գաղափարն էլ խելքին մոտ չէ: Պանթեիստական Աստվածը նույնացվում է նյութի, մատերիայի հետ: Արդյունքնում ինչ է ստացվում: Երբ եղել է ժամանակ, որ չի եղել մեր Տիեզերքում առկա նյութը,մատերիան, ապա չի եղել նաև այդ աստվածը: Կրոններից ամենախելքին մոտ կրոնը, դա իմ խորին համոզմամբ մոնթեիստական կրոններն են: Իսկ հիմնական մոնոթեիստական, այսինքն Միաստվածական կրոնը, դա Աբրահամյան կրոններն են՝ հուդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն: Այս երեք կրոնների հենման այսպես կոչված կետը՝ դա Հին կտակարանն է: Իսկ թե ինչու այս երեք կրոններից Քրիստոնեությունն է ճշմարիտը դա ևս կարևոր հարց է և անհրաժեշտ լուսաբանման: Աթեիստներից շատերը, մեզ՝ Թեիստներիս, համարում են, որ մենք իբրև հավատում ենք այսպես կոչված <<բացերի Աստծուն>>: Եվ նախնադարյան մարդկանց պես շարժվելով իբր երբ չգիտենք այս կամ այն երևույթի գիտական բացատրությունը կամ այսպես կոչված գիտությունը դեռ չի հասել այն զարգացվածությանը, որ կարողանա պատասխանել այս կամ այն հարցին, ապա մենք մինչև այդ, այս կամ այն բանը չբացահայտված բացատրում ենք Աստծով, և երբ գիտությունը գիտական բացատրություն տա այդ X կամ Y <<երևույթին>>, ապա էլ մեզ պետք չէ լինի Աստծով բացատրելու անհրաժեշտությունը այդ <<երևույթի>> հետ կապված: Մենք Քրիստոնյաներս չենք հավատում <<բացերի Աստծուն>>: Եվ Քրիստոնյա լինելով, ինչպես նաև Թեիստական աշխարհայացք ունենալով, եթե ասում ենք, որ Աստված է ստեղծել լուսինը, արևը, աստղերը, տարածությունը, ժամանակը, տիեզերքը, դա չի նշանակում որ մենք հավատում ենք բացերի Աստծուն կամ լուսնի, արևի և այլնի գոյությունը փորձում բացատրել<< պարզապես Աստված է ստեղծել և վերջ>> մոտեցմամբ և ասում, որ էլ կարիքը չկա որևիէ բան ուսումնասիրելու և բացահայտելու: Ընհակառակը, եթե ասում ենք, որ Աստված է ստեղծել լուսինը, արև, աստղերը և այլն, ապա պետք է թեիստական աշխարհայացք ունենալով, ձգտենք հասկանալ թե ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս է ստեղծել Աստված այս ամենը: Իսահակ Նյուտոնը երբ չէր հայտնաբերել ձգողականության օրենքը նա չէր փորձում բացերի Աստծով ինչ-որ բան լրացնել, իբրև ունենալով գիտելիքի պակաս կամ երբ հայտնաբերեց ձգողականության օրենքը չասեց, թե հիմա ես բացահայտել եմ ձգողականության օրենքը և ինձ էլ այդ բացերի Աստվածը պետք չէ, և ես Աստծո կարիքը չունեմ ընդհանարպես: Ընհակառակը նա գրեց <> ամենահայտնի գրքերից մեկը գիտության պատմության հույս հայտնելով, որ այդ ամենը կհամոզի մտածող մարդուն հավատալ Արարչին: Շատերը նաև պնդում են, թե գիտությունը և Աստված իրար հակասող բաներ են: Իսկ ինչո՞ւ պետք է լինի հակասություն, կարծում եմ ոչ մի հակասություն չկա այս ամենի շուրջ: Ընդհակառակը՝ տիեզերքի սկիզբ ունենալը, տիեզերքում գործող զարմանահրաշ օրենքները, ճշգրիտ կարգավորվածությունը մեր կյանքի գոյության համար չափազանց կարևոր, դիզայներական հետքերը, ապշեցուցիչ բարդ կառուցվածք ունեցող Տիեզերքում առկա մարմինները, ինչպես նաև մեր ուղեղը և իր ունեցած հիասքանչ կարողությունները մեզ շրջապատող աշխարհը ուսումնասիրելու, բացահայտելու, ճանաչելու, ինչպես նաև Դնթ-ն իր ապշեցուցիչ բարդ կառուցվածքով և իր մեջ առկա հսկայական ինֆորմացիայով ավելի շուտ խոսում են Աստծո գոյության օգտին, քան հակառակը: Գիտություն և Աստված իրար <<հակասական>> են այնքանով, որքանով, որ կարելի է ասել իրար <<հակասական>> են համարվում ավտոմեքենան և ավտոմեքենայի Ստեղծիչը: Կամ մեկ այլ ուրիշ օրինակ՝ համակարգչում առկա ծրագիրը ընդդեմ իր ծրագրողի: Եվ ի վերջո եթե մենք չենք կարող գիտական համապատասխան մեթոդներով ապացուցել Աստծո գոյությունը, Աստծո բնակության վայրը, Աստծո հոգի լինելը, Աստծո Արարիչ և մեր տիեզերքի Ստեղծիչ լինելը, դա չի նշանակում, որ հետևաբար անիմաստ է Աստծո գոյության շուրջ խոսելը և հավատալը նրան: Մենք կարող ենք տեսնել իր Արարչագործությունը մեր տիեզերքում առկա, ուսումնասիրելով մեզ շրջապատող աշխարհը: Այստեղ տեղին է հիշատակել Պողոս առաքյալի ասած հետևյալ խոսքերը՝ Հռոմեացիներ 1:20 Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան: Այստեղ Պողոսը ուզում է ասել հետևյալը. Ուզո՞ւմ ես տեսնել Աստծուն, ուզում ես տեսնել Աստծո գոյությունը, որ նա իսկապես գոյություն ունի և ստեղծել է մեր տիեզերքը, ապա նայիր քո շուրջ բոլորը, ուսումասիրիր քեզ շրջապատող զարմանահրաշ աշխարհը, և կտեսնես Արարչի կատարած գործերը այս ամենի մեջ և կհամոզվես, որ այս ամենի հետևում կանգնած է Աստված, ով Արարիչ է և Արարելու վիթխարի զորություն ունի: չարի գոյության վերաբերյալ Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Աստված ամենակարող է, բարի և Սեր: Միևնույն ժամանակ մեզ շրջապատող աշխարհում մենք տեսնում ենք, որ գոյություն ունի <<չարիքը>>: Հակասում է արդյոք սա Աստծո ամենակարող և բարի, սեր լինելուն: Առաջին հայացքից այն հակասական է թվում մեզ: Բայց եթե ավելի խորը նայենք այս հարցին, ապա կտեսնենք, որ հակասություն չկա: Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Աստված վեմ է և կատարյալ: Նրա կատարած յուրաքանչյուր Արարչագործություն ևս կատարյալ է եղել: Չկա որևիցե մի բան, որը Աստծո կողմից է արարված լինելով լինի թերի և անկատար: Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր: Օր՝ եթե Աստված կատարյալ է և մեզ կատարյալ է ստեղծել, ինչու ենք մենք անկատար և ունենք մի շարք թերություններ և որի հետևանքն էլ այն է, որ կա աշխարհում չարը: Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և նմանությամբ: Կարելի է ասել մարդ արարածը Աստծո Արարչագործության գլուխգործոցն է եղել: Աստծո պատկերի պես ստեղծված լինել, նշանակում է արարված լինել նաև ազատ կամք ունենալու կարևորագույն հատկությամբ: Աստված մեզ չի ստեղծել ի սկզբանե որպես ռոբոտներ, որոնք առանց ազատ կամք ունենալու կատարելու էին մեխանիկորեն ծրագրված հրահանգներ: Աստված մեզ տվել է ազատ ընտրության հնարավորություն իր պատկերի և նմանության պես ստեղծելով: Ազատությունը բարձրագույն բարիք է մարդ արարածի համար Աստծո կողմից շնորհված: Սա նաև մեծագույն սիրո դրսևորումներից մեկն է Աստծո կողմից մարդուն տրված: Աստվածաշնչից հստակորեն իմանում ենք, որ Աստված չի կարող չար բաներով փորձվել և նա էլ մարդուն չի փորձում չար բաներով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ մենք անկատար ենք և մեզ շրջապատող աշխարհում գոյություն ունի մի շարք արատավոր երևույթներ՝ ինչպիսիք են տառապանքը, աղքատությունը, անարդարությունը, դաժանությունը և այլն: Այստեղ հարց է առաջ գալիս: Եթե Աստված կատարյալ է և մենք ի սկզբանե կատարյալ ենք արարված եղել իր կողմից, ապա ինչպես է հնարավոր, որ կատարյալ ստեղծագործությունը դառնա անկատար: Այս ամենի կարճ և կոնկրետ պատասխանը հանդիսանում է հենց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ասվածը: Ստեղծված լինելվ և ունենալով ազատ կամք, մենք կարող ենք հնազանդվել Աստծուն, ընդունել իր գերիշխանությունը մեր կյանքում, ինչպես նաև կարող ենք չհնազանվել, և չընդունել իր գերիշխանությունը մեր կյանքում: Ունենալով ազատ կամք, մենք կարող ենք գնալ ինքնիշխանության ուղով: Աշխարհում չարը ի հայտ է եկել հենց մարդու ազատ կամքի սխալ օգտագործմամբ: Այստեղ Աստված բացարձակապես ոչ մի մեղավորություն չունի: Ընտրությունը եղել է մերը: Աստված հարգում է մեր ազատություն ունենալու իրավունքը: Աստված ի սկզբանե չի պարտադրել մարդկանց, որպեսզի իրեն ծառայեն, ընդունեն իր գերիշխանությունը և հնազանդվեն իրեն: Աստված իսկապես մեղավոր չէ այն բանում, որ մարդը իր ունեցած երանելի ազատությունը սխալ օգտագործեց և ինքնակամ իրենց տրված երանելի վիճակից անցում կատարեց անեանելի վիճակի մեջ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ անկախ այն ամենից, թե ինչպես կօգտագործի մարդը իր ազատությունը՝ այդ թանկարժեք նվերը, անխտիր կերպով պետք է պատասխան տա Աստծուն իր ապրած կյանքի համար: Այն կյանքի որտեղ ունենալով ազատություն, իր այդ ազատությունը երբերմն է օգտագործել է և թե չար և վատ բաներ գործելու համար, և թե բարին և լավը գործելու համար: Ունենալով ազատություն մենք կարող են ընտրություն կատարել Աստծուն ինքնակամ կերպով սիրելու և չսիրելու, հարգելու և չհարգելու, ընդունելու իր պատվիրանները և դրա համաձայն ապրելու կամ չընդունելու և չապրելու այդ պատվիրանների համաձայն, ծառայելու և չծառայելու իրեն: Եվ այսպես շարունակ շատ բաներ կարող ենք թվել այս մեջբերված օրինակների կողքին: ՈՐոշ թեիստներ, այդ թվում և աթեիստներ բարձրաձայնում ենք հետաքրքիր հարցերի Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Աստված ամենակարող է, բարի և Սեր: Միևնույն ժամանակ մեզ շրջապատող աշխարհում մենք տեսնում ենք, որ գոյություն ունի <<չարիքը>>: Հակասում է արդյոք սա Աստծո ամենակարող և բարի, սեր լինելուն: Առաջին հայացքից այն հակասական է թվում մեզ: Բայց եթե ավելի խորը նայենք այս հարցին, ապա կտեսնենք, որ հակասություն չկա: Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Աստված վեմ է և կատարյալ: Նրա կատարած յուրաքանչյուր Արարչագործություն ևս կատարյալ է եղել: Չկա որևիցե մի բան, որը Աստծո կողմից է արարված լինելով լինի թերի և անկատար: Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր: Օր՝ եթե Աստված կատարյալ է և մեզ կատարյալ է ստեղծել, ինչու ենք մենք անկատար և ունենք մի շարք թերություններ և որի հետևանքն էլ այն է, որ կա աշխարհում չարը: Աստված մարդուն ստեղծել է իր պատկերով և նմանությամբ: Կարելի է ասել մարդ արարածը Աստծո Արարչագործության գլուխգործոցն է եղել: Աստծո պատկերի պես ստեղծված լինել, նշանակում է արարված լինել նաև ազատ կամք ունենալու կարևորագույն հատկությամբ: Աստված մեզ չի ստեղծել ի սկզբանե որպես ռոբոտներ, որոնք առանց ազատ կամք ունենալու կատարելու էին մեխանիկորեն ծրագրված հրահանգներ: Աստված մեզ տվել է ազատ ընտրության հնարավորություն իր պատկերի և նմանության պես ստեղծելով: Ազատությունը բարձրագույն բարիք է մարդ արարածի համար Աստծո կողմից շնորհված: Սա նաև մեծագույն սիրո դրսևորումներից մեկն է Աստծո կողմից մարդուն տրված: Աստվածաշնչից հստակորեն իմանում ենք, որ Աստված չի կարող չար բաներով փորձվել և նա էլ մարդուն չի փորձում չար բաներով: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ մենք անկատար ենք և մեզ շրջապատող աշխարհում գոյություն ունի մի շարք արատավոր երևույթներ՝ ինչպիսիք են տառապանքը, աղքատությունը, անարդարությունը, դաժանությունը և այլն: Այստեղ հարց է առաջ գալիս: Եթե Աստված կատարյալ է և մենք ի սկզբանե կատարյալ ենք արարված եղել իր կողմից, ապա ինչպես է հնարավոր, որ կատարյալ ստեղծագործությունը դառնա անկատար: Այս ամենի կարճ և կոնկրետ պատասխանը հանդիսանում է հենց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ասվածը: Ստեղծված լինելվ և ունենալով ազատ կամք, մենք կարող ենք հնազանդվել Աստծուն, ընդունել իր գերիշխանությունը մեր կյանքում, ինչպես նաև կարող ենք չհնազանվել, և չընդունել իր գերիշխանությունը մեր կյանքում: Ունենալով ազատ կամք, մենք կարող ենք գնալ ինքնիշխանության ուղով: Աշխարհում չարը ի հայտ է եկել հենց մարդու ազատ կամքի սխալ օգտագործմամբ: Այստեղ Աստված բացարձակապես ոչ մի մեղավորություն չունի: Ընտրությունը եղել է մերը: Աստված հարգում է մեր ազատություն ունենալու իրավունքը: Աստված ի սկզբանե չի պարտադրել մարդկանց, որպեսզի իրեն ծառայեն, ընդունեն իր գերիշխանությունը և հնազանդվեն իրեն: Աստված իսկապես մեղավոր չէ այն բանում, որ մարդը իր ունեցած երանելի ազատությունը սխալ օգտագործեց և ինքնակամ իրենց տրված երանելի վիճակից անցում կատարեց անեանելի վիճակի մեջ: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ անկախ այն ամենից, թե ինչպես կօգտագործի մարդը իր ազատությունը՝ այդ թանկարժեք նվերը, անխտիր կերպով պետք է պատասխան տա Աստծուն իր ապրած կյանքի համար: Այն կյանքի որտեղ ունենալով ազատություն, իր այդ ազատությունը երբերմն է օգտագործել է և թե չար և վատ բաներ գործելու համար, և թե բարին և լավը գործելու համար: Ունենալով ազատություն մենք կարող են ընտրություն կատարել Աստծուն ինքնակամ կերպով սիրելու և չսիրելու, հարգելու և չհարգելու, ընդունելու իր պատվիրանները և դրա համաձայն ապրելու կամ չընդունելու և չապրելու այդ պատվիրանների համաձայն, ծառայելու և չծառայելու իրեն: Եվ այսպես շարունակ շատ բաներ կարող ենք թվել այս մեջբերված օրինակների կողքին: ՈՐոշ թեիստներ, այդ թվում և աթեիստներ բարձրաձայնում ենք հետաքրքիր հարցերի չարի գոյության հետ կապված: Օրինակ երբեմն այսպիսի հարց են տալիս: Եթե Աստված ամենակարող է, բարի, սեր, ինչպես է կարող է հանդուրժել չար ու վատ բաները, որոնք գրեթե ամեն օր կատարվում են մադկանց աչքերի առջև: ԱՅս հարցի կարևոր հիմնական պատասխաններից մեկը մենք արդեն նշեցինք, որ ազատությունն է այն գլխավոր պատճառներից մեկը, որ աշխարհում կա չար և վատ բաներ: Աստված ամենակարող լինելով այսպես ասած կարող է մատի մեկ հպումով վերացնել ողջ աշխարհում տիրող չար և վատ բաները և ակնթարթորեն արմատախիլ անել այն մի խոսքով: Այդ դեպքում կարելի կլիներ ասել, որ մարդիկ կզրկվեին իրենց ունեցած ազատ կամքից և չէին կարողանա որոշները չար և վատ բաներ կատարել և իրենց ունեցած ազատությունը դրսևորել: Ինչպես նշեցինք Աստված հարգում է մեզ տրված ազատությունը այս երկրային կարճ և վաղանցողիկ կյանքում: Աստված արդար դատավոր է, և դատաստան է տեսնելու յուրաքանչյուր մարդու նկատմամբ, ճշմարիտ կերպով քննելով և կշռելով մարդկանց կատարած թե բարի և թե չար արարքների հետ կապված և յուրաքանչյուրին հատուցելու է իր ճանապարհի համեմատ արդարադատություն իրագործելով: Չի կարելի է մեզ շրջապատող աշխարհում կատարվող ամեն վատ, չար արատավոր երևույթ վերագրել Աստծուն: Կարող ենք հանգիստ թվել հազարավոր իրավիճակներ, երբ այդտեղ բացարձակպես Աստված մեղավոր չէ և անարդար է մի խոսքով այդ ամենի համար Աստծուն մեղադրել: Ստորև բերով մի քանի օրինակներ՝ (ազատ կամքի սխալ օգտագործում, մենք ռոբոտներ չենք) 1) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդ տղան չափից դուրս գինեմոլությամբ է զբաղվել և այդպես նստելով ղեկին սարսափելի ավտովթարի ենթարկվել արդյունքում: 2) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երեխայի հայրը հարբեցող է և գրեթե ամեն անգամ հարբած վիճակում տուն գալով բռնության է ենթարկել իր երեխային: 3) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդ տղան արհամարհելով Աստծո պատվիրանները տրվել է աշխարհիկ գարշելի զվարճանքների և դարձել է նառկոման: 4) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդը սեռական հարաբերություն ունենալով մի շարք անբարո կյանք վարող կանանց հետ, արյդունքում է ձեռք է բերել ՁԻԱՀ և մահացել մի քանի տարի հետո: 5) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը ունեցած իր իշխանությունը, դիրքը, պաշտոնը սխալ է գործածում և վնաս է պատճառում իրեն շրջապատող մարդկանց: 6) Աստված մեղավոր չէ այն բանում, որ տղամարդը դավաճանել է իր կնոջը միևնույն ժամանակ շատ մեծ ցավ պատճառելով նրան: 7) Աստված մեղավոր չէ այն բանում, որ դասախոսը անարդար է և կաշառք է պահանջում, որպեսզի դնի աշակերտի գնահատականը դրական: 8) Աստված մեղավոր չէ այն բանում, որ երիտասարդը ծխախոտ օգտագործելով արյդունքում ձեռք է բերել թոքի քաղցկեղ և մաահացել: 9) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը մատների արանքով է նայում իր առողջությանը, և արդյունքնում ձեռք բերում լուրջ առողջական խնդիրներ: 10) Աստված մեղավոր չէ այն բանում, որ պետության ղեկավարները թալանում են սեփական երկիրը, բավականին լուրջ ճգնաժամային իրավիճակ ստեղծելով: 11) Աստված մեղավոր չէ այն բանում, որ ծնողները չեն հետևել իրենց առողջությանը, ունենալով առողջական խնդիրներ, և արյդունքում երբ ունեցել են երեխա, երեխան գենետիկորեն ժառանգել է այդ առողջական խնդիրները իր ծնողներից: 12) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը ունեցած իր փողը, հարստությունը սխալ է օգտագործում և արդունքում հայտնվում բավականին վատ իրողության մեջ: 13) Աստված մեղավոր չէ այն բանում, որ դատավորը լինելով կաշառված, արդարդատությամբ չի վարում խեղճի դատը: 14) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը լինելով էքստրիմ սպորտի սիրահար հանուն հաճույքի և զվարճանքի զբաղվում է այդ սարսափելի վտանգներ պարունակող այդ սպորտաձևով և արդյունքնում ձախողվում և մահանում: 15) Աստված մեղավոր չէ այն բանում, որ մարդը կեղտոտ, գարշելի և նենգամիտ նպատակներ է դնում իր առջև: Այպես կարող ենք անընդհատ շարունակել և զանազան իրավիճակներ և օրինակներ բերել: Մարդը պետք է ամենայն լրջությամբ և պատասխանատվության բարձր զգացումով մոտենա իր ունեցած ազատությանը: Մենք տեսանք ստորև բերով մի քանի թվարկված օրինակներից, որ իսկապես սխալ է և անարդար Աստծուն մեղադրել այս և այլ նմանատիպ իրավիճակների մեջ: Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալն է մարդկանց համար նախատեսված: Եկեք չարի գոյության հետ կապված էլ ավելի խորանանք և հետաքրքիր բաներ բացահայտենք: Ճիշտ է չարը և իր գոյությունը շատ բացասական երևույթ է, բայց մենք տեսնում ենք որ կարող ենք օգուտներ քաղել անգամ այս վիճակի այս ամենից: Այստեղ փորձ ենք կատարելու բերել մի քանի տրամաբանական պնդումներ չարի գոյության հետ կապված և դրանից բխող մնացյալ հետևանքների հետ կապված Վերցնենք Աստծո և մարդ արարծի պարագան Աստված ունի սիրառատ բարություն և ներողամտություն: Աստված նույնիսկ իր Միածին Որդուն չխնայեց մեղսավոր մարդկանց համար: 1)Եթե մարդիկ չլինեին անկատար, չուենային մեղսավոր բնություն և մի խոսքով չար ասված չլիներ և մարդիկ կատարյալ վիճակի մեջ լինեին անկում չունենալով այդ վիճակից, ապա հավանաբար չէինք տեսնի Աստծո ներողամիտ լինելը մեր մեղքերի հետ կապված: ԱՍՏԾՈ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆը մարդկանց համար 2) Հանուն մարդ արարածի փրկության Աստվածության երկրորդ անձը՝Աստծո Որդին՝ Հիսուսը մարդկային մարմին հագավ և ծառայի կերպարանք ընդունեց: Եթե մի փոքր խորհենք այս ամենի մասին սա մեզ մոտ տպավորություն կստեղծի թե այս ամենը ֆանտաստիկայի ժանրից է: Խոսքը միայն այն մասին չէ, թե ինչպիսի մեծ հրաշքով է Աստված մարդ դարձել և մարդկային մարմին առել այսպես ասած, այլ այն մասին թե Աստված ինչքան էր մեզ սիրում, որ պատրաս եղավ իր Արարչագործած ստեղծագործության նման դառնալ: Ինչպիսի ապշեցուցիչ խոնարհության դրսևրում Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից: ԼԻնելով անհասանելի փառքի, շքեղության և լույսի մեջ բնակող Աստված, նա հանուն մեր փրկության իրենց այդքան խոնարհեցերց և դարձավ մեզ նման: ԱՍՏԾՈ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ հանուն մարդկանց ՓՐԿՈՒԹՅԱՆ 3)Հանուն մարդ արարծի նաև Աստծո Որդին, աննկարագրելի տանջանքներ և տառապանքներ կրեց տանջանքի խաչի վրա, մեր փոխարեն անեծք և ծաղրի առարկա լինելով: Այստեղ կրկին անգամ ևս ինչպիսի ապշեցուցիչ մի հրաշալի իրողություն: Մի պահ փորձեք մտորել և պատկերացնել թե Աստված ինչքան է սիրում մեզ, որ հանուն մեր փրկության, հանուն մեզ և կրկին անգամ պետք է շեշտենք՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ, գնաց այդ անձնազոհ քայլին: Փորձեք պատկերացնել թե որքան թանկ արժենք իր համար, որ անգամ մեզ համար չխնայեց իր կյանքը, և իր Սուրբ ԱՐՅՈՒնը թափվեց տանջանքի խաչի վրա հանուն մարդկանց: Որքան թանկ փրկագին է վճարել մեր փառավոր ՏԵՐԸ և ՓՐԿԻՉԸ: ԱՅս մի քանի օրինակից կարելի է տեսնել, թե Աստված ինչպիսի էություն ունի և մարդիկ ով են և ինչ արժեք ունեն իր համար: Եթե չարի գոյությունը չլիներ տրամաբանական է ենթադրել, որ չէր լինի նաև այս ամենը: Կարող է տարօրինակ հնչել այն ինչ պետք է ասենք, բայց չարի գոյությունը մեր կյանքում, փորձությունները, դժվարությունները, ընկճող իրավիճակները ևս կարող են դրական ազդեցություն ունենալ մեր կյանքում: Հարկ է նշել որ Աստծուն Սիրողներին ամեն բան դեպի բարին կարող է գործակից լինել, ինչպես Աստվածաշնչում է ասված, ինչպես նաև այն, որ Աստված մեր ուժերից վեր բաներով թույլ չի տալիս որ փորձվենք, և կարող է սովորականին գերազանցող համապտասխան ուժն ու զորությունը տալ որպեսզի դիմակայենք մեզ հանդիպած փորձություններից և դժվարություններին: Ինչպես ասում են չկա չարիք առանց բարիք: Մի շարք իրավիճակներում հենց այսպես էլ կա: Տեղի ունեցող վատ բաները, փորձությունները մեր կյանքում կարող են ունենալ դրական հետևանքներ, նույնիսկ էլ ավելի քանի կարելի է պատկերացնել առաջին հայացքից: Փորձությունները, դժվարությունները կարող են մեզ դարձնել ավելի խելացի, ավելի իմաստուն, ավելի ուժեղ և հոգեպես և ֆիզիկապես: Որոշ փորձությունները կարող են մեզ օգնել որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ, մեր ունեցած ներուժը, մեր ֆիզիկական և մտավոր կարողությունները: Փորձություններ կան, որ մեզ օգնում են զարգացնելու համբերտարաություն, խոնարհություն, զսպելու կարողություն: Փորձություններ էլ կան, որ մեզ ավելի համարձակ են դարձնում: Եվ կրկին անգամ փորձություններ էլ կան, որ մեզ էլ ավելի են մոտեցնում Աստծուն, ավելի են մեծացնում մեր հավատը առ Աստված, ավելի են մեզ մաքրում, սրբագործում մեր մեղքերի նկատմամբ ունեցած պայքարում և այլն: Մի խոսքով նույնիսկ ժաման առ ժամանակ մեզ հետ տեղի ունեցող փորձություններից կարելի է մեծ օգուտներ քաղել, դիտարկելով դրանք որպես մարտահրավեր մեզ ուղարկված, որպեսզի կատարելագործվենք և աճենք: Աստվածաշունչը մեզ հստակ հայտնում է, որ այս կյանքի դժարությունները, հոգսերը, խնդիրները, փորձությունները ժամանակավոր են: Աստվածաշունչը հայտնում է, որ գալու է ամեն բանի վերականգնվելու ժամանակները և որ նոր Երկիր և Երկինք է սպասվում Աստծո զավակներին, որտեղ տիրելու է արդարություն, ուրախություն, խաղաղություն և համերաշխություն: Լինելու է մի աշխարհ որը զերծ է լինելու տառապանքներից, վշտերից, ցավերից և մի խոսքվ տիրելու է կատարյալ ներդաշնակություն ողջ Ստեղծագործության մեջ առանց պատերազմների, ինչպես նաև աղքատությաան և սովի: Աստվածաշնչում ասվում է, որ այն ամենը, որ ոչ աչք է տեսել, ոչ ականջ լսել, Աստված պատրաստել է իրեն սիրողների համար: Աստված մեզ առաջարկում է աննկարագրելի փառավոր ճանապարհորդություն իր հետ ողջ հավիտենության ընթացքում: Ունենալով ազատ կամք, դարձյալ ընրտությունը մերն է: Եվ ի վերջո մենք մտածում ենք՝ Քրիստոնյաներից շատերս, որ մեզ տրված ազատությունը սխալ օգտագործելը և մարդկության պամտության ողջ շրջանում քաղելը դրա դառը հետևանքները, մեզ համար այն մեծ դաստիարակչական, խրատական դաս կլինի, որպեսզի գալիք հավիտենության մեջ՝ ՆՈՐ ԵՐԿՔՆՈՒՄ ԵՎ ՆՈՐ ԵՐԿՐՈՒՄ այլևս սխալ ընտրություն չկատարենք և Աստծո գերիշխանությունից դուրս չգանք, գնալով ինքնիշախանության ճանապարհով, որը կորստյան մատնված ուղի է, այլ ճանաչենք Աստծո գերիշխանությունը, ընդունենք նրա առաջնորդությունը մեր կյանքում և պինդ բռնենք այդ դավանությունը մինչև վերջ: Չէ որ Մեր Երկնային Հայրը մեզ չափից դուրս շատ է սիրում, և դրա վառ ապացույցը Հիսուսի կատարած փրկագործումն է սարսափելի տանջանքների գնով տանջանքի խաչի վրա:

Ավետարանը գրած մարդիք չէին կարող հնարել

 Ավետարանը գրած մարդիք չէին կարող հնարել այնպիսի կերպար որ և ունի բացասական և դրական խոսքեր,գուցէ՞ Քրիստոսը Աստծո որդի է կամ մարգարե,բայց փաստը մնում է փաստ որ հայտնվել է մի մարդ ով մարդասիրական գաղափարներ է քարոզել,վերջում էլ անձնազոհ է եղել հանուն մարդկանց կամ այդ գաղափարների:

Աստծո գոյությունը անհերքելի փաստ է ,Աստվածաշնչում հանդիպում են մարգարեներ՝ Նոյ,Աբրահամ,Մովսես և այլոք,որոնք զրուցել են Աստծո հետ: