вторник, 11 января 2022 г.

понедельник, 10 января 2022 г.

ի վերջո հաղթում է Աստված

 Հարգելի ընկերներ, բոլորիս մեջ էլ գնում է պայքար չարու և բարու, ի վերջո հաղթում է Աստված, որը մեզ շատ է սիրում։

Ես իհարկե բազմիցս երկմտել եմ, բայց գիտեմ միակ ճշմարիտ ուղին, դա Քրիստոսն է, որ մեր փրկության համար խաչվեց։

Ամեն

Երբ Աստված մի բան է շնորհում, Նա զղջալ չունի

 Երբ Աստված մի բան է շնորհում, Նա զղջալ չունի


Ֆրանսիացիները մի հայտնի արտահայտություն ունեն. «Տալը նվիրել է, հետ վերցնելը՝ գողություն»:

Սիրելի բարեկա՛մ, գիտե՞ս արդյոք, որ այն, ինչ Աստված է տալիս քեզ, Նա երբե՛ք հետ չի վերցնի, եթե ինքդ դրանից չհրաժարվես: Աստված հավատարիմ է։ Նա Իր Խոսքի տերն է։ Նա միշտ անում է այն, ինչ խոստացել է (տե՛ս Երեմիա 1․12 խոսքը)։
https://my.bible.com/bible/2329/JER.1.12

Այսպիսով, երբ Նա ինչ-որ բան է տալիս, Նա այն հետ չի վերցնում: Դա կնշնակեր, որ Նա հետ է կանգնում Իր Խոսքից։ Իսկ դա անհնարին է։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված հետևում է Իր Խոսքին, որպեսզի կատարի այն..․ Այո՛, Աստված պահում է Իր Խոսքը...

Երբ Աստված խոստացավ, որ Նոր Ուխտ է հաստատելու մարդկության փրկության համար, Նա լիովին իրականացրեց Իր խոստումը՝ վճարելով ամբողջ գինը՝ մինչև իսկ Իր սիրելի Որդու կյանքը: Նա ամբողջությամբ տվեց Հիսուսին՝ առանց «հետ վերցնելու» Իր Որդուն, թեև Նա զոհում էր Իր միածին Որդուն: Երբ Աստված տալիս է, Նա իրապես տալիս է ամբողջ սրտով ու նվիրվածությամբ:

Այսպիսով, օրինակ, երբ Հիսուսն ասում է, որ Նա տալիս է քեզ Իր խաղաղությունը, ապա Նա այն տալիս է քեզ կատարելապես և ամբողջությամբ.

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27)։
https://my.bible.com/bible/2329/JHN.14.27

Նա Իր խաղաղությունը մեզ չի տալիս այնպես, ինչպես աշխարհն է «տալիս»... այսինքն՝ պայմանականորեն ու ոչ մնայուն կերպով։

Երբ Աստված խոսում է, Նա ամբողջությամբ կատարում է Իր Խոսքը: Դու կարող ես լիովին ապավինել քո Աստծուն: Նա հավատարիմ է, և Նրա Խոսքն ազնիվ է ու ճշմարիտ:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, վստահի՛ր Նրան: Աստված անում է այն, ինչն ասել է: Երբ Նա տալիս է, տալիս է որպես պարգև:

Աղոթում եմ, որ քո հավատքն առ Աստված թարմանա այսօր, և Տեր Աստծո բարությունը ուղեկցի քեզ այսօր։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Amen