понедельник, 15 февраля 2021 г.

Ճաշից հետո աղոթք

Ճաշից հետո աղոթք Փա՜ռք Քեզ, Տե՛ր, Փա՜ռք Քեզ, Փառա՛ց Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր և Քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը: Այժմ լցրու՛մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առաջ և ոչ` ամոթահար, քանզի Դու գալիս ես և հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի:  Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. ամեն: Փա՜ռք տիեզերքի Կերակրողին, որ կերակրեց մեզ և լիացրեց, Նրան փառք հավիտյանս. Ամեն:

Комментариев нет:

Отправить комментарий