понедельник, 15 февраля 2021 г.

Խաղաղության աղոթք

Խաղաղության աղոթք Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Աղոթք ռազմական հերթապահության ժամանակ Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել են ինձ: Արի Տեր, փրկիր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել են ինձ հետ: Դու մեղավորների ատամները կփշրես: Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի (Սաղմոս 3:7-9): Փառք Ամենասուրբ Երրոդությանը՝ Հորը, Որդուն և Ս. Հոգուն. Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Комментариев нет:

Отправить комментарий