понедельник, 15 февраля 2021 г.

Ճանապարհի համար աղոթք

Ճանապարհի համար աղոթք Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս,  իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր,  Մովսեսին` Սինա լեռը և ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամիներից և խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:

Комментариев нет:

Отправить комментарий